ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՆԿԱՐԵԼ ՎԻՆԻ ԹՈՒԽԻՆ


Վինի Թուխի հետքերով մենք արդեն գնացել ենք ու լավ հիշում ենք, որ Վինիին առաջին անգամ նկարել է անգլիացի նկարիչ Էռնեստ Շեփարդը: Նա նկարազարդել էր Ալեքսանդր Միլնի՝ Վինի Թուխի մասին պատմող գրքերը: Եվ արջուկի շատ երկրպագուներ մինչև այսօր էլ լավագույնը համարում են նրա նկարազարդումները, որոնք թեկուզ այնքան էլ գունազարդ չեն, բայց չափազանց հմայիչ ու հարազատ են: Մյուսներն էլ վիճում են նրանց հետ և ասում, որ, օրինակ, մեզ քաջ ծանոթ Վիկտոր Չիժիկովի նկարազարդումներն էլ պակաս ինքնատիպ չեն: Չիժիկովն արջուկներ նկարելու իսկական մասնագետ է, սա ոչ ոք չի էլ կարող ժխտել: Չէ՞ որ նա մեր շատ սիրելի Օլիմպիական Միշայի «հայրիկն» է նաև:

Իսկ երբ եկավ մուլտֆիլմեր նկարահանելու ժամանակը, «Ուոլտ Դիսնեյ» ստուդիան իր համար որպես հիմք ընտրեց Էռնեստ Շեփարդի նկարազարդումները: Իսկ «Սոյուզմուլտֆիլմը», Չիժիկովի Վինիին և Եվգենի Լեոնովի կերպարը միախառնելով, գորշ Վինին ստեղծեց: Թե որ նկարազարդումներն են ամենից լավը, որոշեք ինքներդ: Իսկ մենք ներկայացում ենք բոլոր հեղինակների աշխատանքները՝ ահա այս հերթականությամբ.

Էռնեստ Շեփարդ

by Howard Coster, 10 x 8 inch film negative, 1932ernest-shephard-2 ernest-shephard-1ernest-shephard-3

Վիկտոր Չիժիկով

chizhikov-4

chizhikov chizhikov-1 chizhikov-2 chizhikov-3

«Ուոլտ Դիսնեյ»

winnie-the-pooh-2 winnie-the-pooh-1 winnie-the-pooh

«Սոյուզմուլտֆիլմ»vinni-pux-1 vinni-pux vinni


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։