ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

Mocak.am

1-111 տարեկան բոլոր երեխաների համար…

Բոլոր նրանց համար, ովքեր իրենց քիթը սեղմում են պատուհանին, երբ անձրև է գալիս…

Նրանց համար, ովքեր իրենց տնից գազար են թռցնում, որ ձնեմարդու քթի տեղ դնեն…

Ովքեր օճառից պղպջակներ են պատրաստում ու հավատում, որ ծիածանի տակով անցնելիս աղջիկները տղա են դառնում, տղաները՝ աղջիկ

Ու համոզված են, որ Ձմեռ պապիկը այս տարի անպայման իրենց տուն կգա ու մի օր էլ Փոքրիկ Իշխանը կվերադառնա Երկիր մոլորակ ու կխնդրի ինչ-որ մեկին իր համար էլի մի գառնուկ նկարել…

Mocak.amում հենց ձեզ համար են հայտնվելու ամենաբարի հեքիաթներն ու մուլտֆիլմերը, հետաքրքիր պատմություններ նրանց ստեղծման և հեղինակների մասին, նորություններ ու բազմազան տեղեկություններ,  մանակական երգեր, գրքեր և աուդիոգրքեր, նկարներ և բազմատեսակ խաղեր:

Mocak.am-ում իրենց հետաքրքրող էջեր կգտնեն նաև մեծահասակները: Ճիշտ սննդակարգ երեխաների համար, ինչպես ապահովել երեխայի ճիշտ ժամանցը, ինչպես օգնել նրան հաղթահարել տարբեր խնդիրներ, խորհուրդներ ու պատմություններ:  Կայքում տեղ կգտնեն նաև հանրապետության մանկապարտեզների ու դպրոցների, մանկական ապրանքանիշերի, ժամանցի վայրերի մասին համապատասխան ինֆորմացիա:

Եվ, իհարկե, Mocak.am-ը պարբերաբար Ձեզ է մատուցելու բազմաթիվ հետաքրքիր ու անսպասելի անակնկալներ…

Այնպես որ ՀԵՏԵՎԵ՛Ք ՄԵԶ

Մեկնաբանություններ

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

log in

reset password

Back to
log in