ԱՆՄԱՀԱԿԱՆ ՊԻՑՑԱ


Այսօր պիցցան հայտնի է ողջ աշխարհում, և շատերը պիցցայի մասին խոսելիս անմիջապես Իտալիան են հիշում, միայն թե նրանք չգիտեն, որ պիցցան ավելի քան 2500 տարվա պատմություն ունի և այդ պատմության մեջ էլ խառն է շատ այլ ժողովուրդների «մատը»:

1.1

Իհարկե, այն ժամանակ պիցցայի նախնիները մի փոքր այլ տեսք ունեին: Հայտնի է, որ պարսկական Դարեհ արքայի (կառավարել է մ. թ. ա 521-486թթ.) զինվորները իրենց արշավանքների ժամանակ վահանների վրա պատրաստում էին հաց՝ վրան թզի և պանրի կտորներ: Պիցցայի մասին մեզ պատմում է նաև Պլատոնը: Նրա աշխատություններում պիցցան արդեն պատրաստված է ձիթապտղով և պանրով:

pizza-kid-friendly-sf

Այս ուտեստը սիրում էին նաև հույները և հացը թխում էին՝ վրան շարելով տարբեր տեսակի մթերքներ: Ամենից հաճախ օգտագործում էին ձիթապտուղ, սխտոր, սոխ, կանաչեղեն և այլն:  Հույները այս ուտեստը կոչում էին Պլակունտոս:  Մի փոքր ավելի ուշ այս ուտեստը հայտնվեց նաև հռոմեացիների «ճաշացանկում»՝ արդեն Պլակենտա անվամբ: Միայն թե հռոմեացիները բոլոր մթերքներն ավելի մեծ չափաբաժնով էին օգտագործում և ամենից շատ՝ պանիրը:

Պիցցային միայն ինչ-որ բանով հիշեցնող ուտեստներ այս երկրներում դեռ շատ պատրաստվեցին, մինչև 16-րդ դարում Եվրոպայում հայտնվեց լոլիկը և տոմատի մածուկի շնորհիվ պիցցայի պատմության մեջ նոր շրջան սկսվեց: Պիցցայի բաղադրության մեջ ավելացան նաև այլ համեմունքներ և 17-րդ դարից սկսած պիցցան տարածում գտավ ողջ Եվրոպայով: Անգամ հայտնվեցին այնպիսի մարդիկ, որոնց կոչեցին «պիցցայոլի»՝ պիցցա պատրաստելու հատուկ մասնագետներ:

Սակայն պիցցայի փառքի ճանապարհը Ամերիկայից էր սկսվելու, այնտեղից, որտեղից տարիներ առաջ լոլիկն էր մուտք գործել Եվրոպա: Ամերիկայում պիցցան հայտնվեց 19-րդ դարավերջին: Այն սկսեց վաճառվել քաղաքների փողոցներում: Չիկագոն հռչակվեց «պիցցայի քաղաք», և այնտեղ կարելի էր պիցցա գնել՝ մեկ կտորի համար վճարելով ընդամենը 2 ցենտ: Առաջին ամերիկյան «պիցցայանոցը» հիմնեց Ջենարրո Լոմբարդին Նյու Յորք քաղաքում: Եվ ամենակարևորն այն է, որ այն մինչև այսօր էլ աշխատում է: 1940-ական թվականներին ի հայտ եկավ այսպես կոչված ամերիկյան պիցցան ՝ վեր բարձրացված ծայրերով ու շատ սոուսով:

dreamstime_8277570

Հետո իհարկե պիցցան տարածում գտավ ամբողջ աշխարհում և հայտնվեցին պիցցայի հազարավոր տեսակներ ու համեր:Այդ տարիներին պիցցան համարվում էր հասարակ ժողովրդի ու աղքատների ուտելիք: Այն պատրաստում էին գյուղացիները, իրենց փոքրիկ խոհանոցներում: Այդպես շարունակվեց մինչև 19-րդ դարը, երբ մի անգամ պիցցա մատուցեցին Նեապոլի արքա Ֆերդինանտ 4-րդին: Դրանից հետո թագուհու ամառանոցում հատուկ վառարան տեղադրեցին, որպեսզի արքայական խոհարարը արքայական պիցցաներ պատրաստի թագուհու համար:

Ինքնատիպ ու հեշտ պատրաստվող պիցցաների բաղադրատոմսեր խոստանում ենք ներկայացնել նաև մենք: Չէ որ ոչինչ չի կարող փոխարինել սեփական ձեռքերով պատրաստված ուտելիքին, որտեղ ամենակարևոր բաղադրիչը միշտ էլ ոգևորությունն ու սերն են լինում…

Անահիտ Ալեքսանյան

Մեկնաբանություններ

ԱՆՄԱՀԱԿԱՆ ՊԻՑՑԱ

log in

reset password

Back to
log in