ԻՆՉՊԵՍ ՆԿԱՐԵԼ ՎԻՆԻ ԹՈՒԽ


Եթե դուք Վիննիին շատ եք սիրում ու ցանկանում եք նկարել, բայց ձեր նկարած արջուկը առանց այդ էլ ծուռթաթ արջուկին ավելի ծուռթաթ է դարձնում, ապա մեր օգնությունը ճիշտ ժամանակին է:

Իրականում Վինիին նկարելը բոլորովին էլ դժվար չէ: Հետևելով այս քայլերին՝ դուք էլ կկարողանաք իսկական Վինի Թուխ նկարել: Ահա թե ինչ է պետք անել: Վերցրեք թուղթ, մատիտներ, ռետին… ու մի քիչ էլ համբերություն: Սկսում ենք…

Ինչպես նկարել Վինի Թուխ

Առաջին քայլ: Նկարեք մի օվալ, ապա օվալի կեսից մի ուղիղ գիծ քաշեք, այն ձեզ կօգնի կողմնորոշվել, թե որտեղ է Վինիի գլուխը, իսկ որտեղ մարմինը, չէ՞ որ Վինին իրականում վիզ չունի:

Քայլ երկրորդ: Մեզ անհրաժեշտ է ևս մի քանի «օգնական» գիծ: Արջուկի գլխի վրա մի խաչ նկարեք, և կոր գծերով նշեք, թե որտեղ եք նկարելու դեմքի մասերը, ձեռքերը և ոտքերը:


Քայլ երրորդ: Փորձում ենք արջուկին նմանեցնել իսկական արջուկի: Նկարում ենք ականջները, աչքերը, քիթը, բերանը: Չմոռանաք «կարգի բերել» նաև ձեռքերն ու ոտքերը:

Քայլ չորրորդ: Ավելացնում ենք հոնքերը, եղունգները և աչքերն ավելի ամբողջական ենք դարձնում:

Եվ վերջապես, քայլ հինգերորդ: Ռետինով ջնջում ենք ավելորդ գծերն ու ներկում մեր Վինիին:

Տեսա՞ք: Իրականում դուք էլ ամեն ինչ կարող եք, հարկավոր է ընդամենը մի քիչ ցանկություն…

Մեկնաբանություններ

ԻՆՉՊԵՍ ՆԿԱՐԵԼ ՎԻՆԻ ԹՈՒԽ

log in

reset password

Back to
log in