facebook

ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳ. ԲԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌ


Երգում է Տաթևիկը

Երգի հեղինակներ՝ Սուրեն Մուրադյան,  Լիլիթ Համբարձումյան

Բարության ծառ

Հրաշք մի ծառ կա հայկական:

Ես եմ մաքրել խոպան ու քար

Ծառը ճյուղերն է տարածել,

Սարից ջուր եմ բերել զուլալ:

Իմաստության երգով օծվել,

Ամեն ճյուղին՝ խորհուրդ խորին,

Որ հարկավոր է բոլորին:

 

Առու փորել, սիրով ջրել

Բարության ծառ եմ աճեցրել,

Ծառը ծաղկել, կյանքով լցրել,

Խնդության ծով է տարածել: x2

 

Երգը մեր նոր, երգը նախնյաց

Դարեր ի վեր եղել է հաց,

Միշտ հայրենի օջախն է բաց`

Ջերմ հովանի մարդու համար:

Ամեն մանուկ` հավատ ու սյուն,

Մարդկանցով է տունը կանգուն,

Իմ Բարության ծառը անմեռ

Կանաչ է հար, ամառ-ձմեռ:

 

Առու փորել, սիրով ջրել

Բարության ծառ եմ աճեցրել,

Ծառը ծաղկել, կյանքով լցրել,

Խնդության ծով է տարածել: x2

 

Մեկնաբանություններ

ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳ. ԲԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌ