facebook

# 6 ՀԵՔԻԱԹ. «ԵՐԱԶԱՆՔԻ ԴՊՐՈՑԸ»


Կախարդական դպրոցը

Կա մի դպրոց՝ հրաշք դպրոց: Այս դպրոցի սաներ են թե ՛ մեծերը, թե՛ փոքրերը: Այդ դպրոց հասնելու համար հարկավոր է ունենալ տոմս: Տոմսը կոչվում է «Ցանկություն»: Այն անվճար է՝ չունի տարիքային սահմանափակում: Կարող ես հայտնվել օրվա ցանկացած պահին, այնտեղ ուշանալ չկա, երբ էլ գնաս միշտ սպասված ես:

Մուտքի մոտ խոտերից մի գորգ է փռված, որին միշտ կկարդաս «Բարի գալուստ»: Այդ դպրոցի ամենակարևոր առարկան հեքիաթն է, մյուս բոլոր առարկաները կոչվում են հեքիաթ ֆիզիկա, հեքիաթ քիմիա, հեքիաթ հանրահաշիվ, հեքիաթ ռուսերեն, հեքիաթ անգլերեն և այլն:

Դպրոցը չունի պատեր և կտուր: Պատերի փոխարեն ծառեր են և թփեր, կտուրի փոխարեն՝ երկինքը:  Հեքիաթ երկնքաբանությունը հեքիաթների համար ամենամեծ շտեմարաններից է: Անսպառ է երկնքից ստացած ուսումը՝ լինի դա առավոտյան, ցերեկը, թե գիշերը:

Այդ դպրոցում չկա ճաշարան: Ճաշարանին փոխարինում է մրգատու այգին և բանջարանոցը: Ամեն անգամ, երբ ճաշակես որևէ պտուղ կլսես՝ շնորհակալություն, բարի ախորժակ: Ամեն անկյունում բխում են, թե՛ տաք, թե՛ սառը աղբյուրներ: Հենց ջուր խմես կլսես՝ կյանքդ ջրի նման երկար լինի:

 Աշխարհում գոյություն ունեցող բոլոր կլիմայական գոտիների դպրոցներ կան, բայց այս  դպրոցում, ո՛չ կշոգես, ո՛չ կմրսես: Ցանկացած պահին կարող ես հայտնվել Աֆրիկայում՝ օրինակ փղերի մեջ, հետո Անտարկտիդայում՝ օրինակ փոկերի և պինգվինների մեջ, հետո, հետո էլ  ինչքան քո երևակայությունը կձգի:
Իսկ ի՞նչ հրաշքներ կարելի է գործել հեքիաթ բուսաբանության ժամին: Կարելի է գտնել քեզ նման մի բույս և վերափոխվել: Հեքիաթ քիմիայի և հեքիաթ ֆիզիկայի ժամին բոլորը զբաղված են աճպարարությամբ:

Իսկ ամենահետաքրքիրը և ամենաանհավանականը, բայց և իրականը այն է, որ բոլոր ուսուցիչները աշխարհի ամենագիտունն  են: Նրանք սիրով են վերաբերվում յուրաքանչյուր աշակերտին և անկարգից դարձնում խելոք աշակերտ:
Ուսուցիչները  ծաղկե բազմոցներին են նստում, իսկ ցուցափայտերը բողբոջած ծառերի ճյուղերն են, որի շարժումներից աստղեր են արձակվում:

Հեքիաթ երաժշտության դասը բոլորի համար, և՛ աշակերտների, և՛ ուսուցիչների: Բարության մթնոլորտը պարուրվում է երաժշտությամբ և տիրում է բացարձակ հարմոնիա:

Պարզվում է այս դպրոցում հայտնվում են շատ մեծահասակներ, բայց գաղտնի: Նրանք այցելում են այս դպրոցը շատ կարճատև և շատ շուտ են անհետանում, որպեսզի ոչ ոք նրանց չտեսնի:  Հետաքրքիր է հանդիպել այդ մեծերից մեկին հեքիաթ դպրոցում, հետո տեսնել նրանց առօրյա կյանքում: Գուցե այդ պահին  նրանք մի կողմ նետեն իրենց բնորոշ վարքագիծը և կվարվեն մեզ հետ, ինչպես որ հարկն է:
Հարկավոր է ապրել, ապրել հեքիաթը սրտերիս մեջ, և միայն  այդ ժամանակ ամեն ինչ կլինի հիանալի:

                                                           Համլետ Սարգսյան 

13 տարեկան

ք. Երևան. թիվ 198
ավագ դպրոց

Մեկնաբանություններ

# 6 ՀԵՔԻԱԹ. «ԵՐԱԶԱՆՔԻ ԴՊՐՈՑԸ»