ՀԵՔԻԱԹ 11. «ՓԱՅՏԻ ՎԱՐՊԵՏԸ»


Հեքիաթ Փայտի վարպետը

Լինում   է,  չի   լինում,  մի   աղքատ  գյուղացի  է  լինւմ: Էս  գյուղացին փայտից հրաշալի  գավաթներ  է  պատրաստում: Դրա  համար  էլ   նրան  անվանում  են «փայտի  վարպետ»:

Էս   երկրում  մի  թագավոր  է  լինում: Նա  ունենում  է  3  որդի: Մի անգամ թագավորի  պալատում  տոնախմբություն է  լինում,  և  արքայի  նազիր-վեզիրները  հրաշալի  գավաթներ  պատրաստող  են      փնտրում : Բոլորն ասում  են,  որ  գնան  «փայտի  վարպետի» մոտ: Նազիր-վեզիրները գալիս  են  գյուղացու  մոտ և  պատվիրում  են,  որ  փայտից   գավաթներ պատրաստի:

Գյուղացին  գնում  է  անտառ, որ  մի   լավ  ծառ  կտրի  և   գավաթ պատրաստի: Նրա  ուշադրությունը   գրավում  է մի   ծառ: Էս  ծառը  պտուղ չէր  տալիս: Գյուղացին  շատ  է  ուրախանում,  կտրում  ու  տանում  է  տուն:

Փայտի  վարպետը  ինչքան   փորձում  է  գավաթ  պատրաստել,  բոլոր  փայտերը  ճաքում  են: Միայն   մի    գավաթ   է,   որ   չի    ճաքում: Նա  նազիր – վեզիրներին  տալիս  է  գավաթը,  իսկ  նրանք  վճարում  են  գյուղացուն  և  հեռանում:

Շուտով   գալիս  է  տոնախմբության  օրը: Արքային   գինի  են   մատուցում   այն   գավաթով,  որ   պատրաստել   էր   գյուղացին: Արքան   գավաթը  հենց   մոտեցնում  է  շուրթերին,  ուշագնաց   է  լինում  և  օրերով  ուշքի  չի  գալիս:  Արքայի  որդիները   աշխարհի   տարբեր   ծայրերից բժիշկներ  են  հրավիրում,  սակայն   ոչ   ոք  չի  հասկանում,  թե   ինչ  հիվանդություն   է  դա: Արքայի որդիները մի  ծեր հեքիմ են   բերում: Նա,  զննելով   արքային,  ասում  է,  որ գաղտնիքը   գավաթի   մեջ   է. պետք  է իմանալ,  թե  ինչ  ծառից  է  պատրաստված  այդ  գավաթը ,  որպեսզի  քաղեն  այդ  ծառի պտուղներից և  դրա  հյութը   խմեցնեն   արքային:

Հրավիրում  են նազիր – վեզիրներին և   հարցնում   են,  թե   որտեղից   են   գնել  այդ   գավաթը: Նրանք   ասում  են,  որ   գնել   են   գյուղացուց: Արքայի որդիները   գտնում են գյուղացուն   և   բարկացած հարցնում   են.

– Որտեղի՞ց   ես  կտրել   այդ  փայտը: Մեզ   տար   այդտեղ:

Գյուղացին  վախեցած   պատասխանում  է.

– Մեր գյուղին   հարևան   անտառից:

Որդիները  թագուհուն տեղեկացնում  են   ծառի   գտնվելու    վայրը: Եղբայրները  որոշում   են  գնալ և  բերել   այդ ծառի   պտուղները: Առաջինը   գնում  է  մեծ   եղբայրը: Էս  եղբայրը   մտնում   անտառ,  ուզում  է մոտենալ ծառին թե   չէ, մի   վիշապ   է   հայտնվում   նրա   դիմաց: Տղան, վիշապին  տեսնելով,   վախից   մոռանում   է,  թե   ինչի   համար է   եկել   ու ցանկանում   է փախչել: Սակայն   վիշապը   նրան   գողանում   ու   տանում   է   իր    երկիրը:

Այս նույնը պատահում է  նրա   մյուս   եղբայրների   հետ: Դու   մի   ասի` էն   օրը,  երբ   գյուղացին   կտրել   է   այդ,  էս   ծառը   ճյուղավորվել    է   և   նորից   աճել,   սակայն    այս   անգամ   պտուղ   է   տվել: Այդ  պտուղը   եղել   է   վիշապի    ամենասիրելի    կերը: Դրա   համար   էլ    նա    ոչ   ոքի   թույլ   չէր տալիս   մոտենալ   ծառին: Սակայն   այդ   պտուղներն   աճում   էին    երեք տարին   մեկ: Տեսնելով,  որ   իր   որդիները   հերթով    գնում   և   այլևս   չեն   վերադառնում, թագուհին   մի   հայտարարություն    է   անում.

– Ո′վ    կարողանա   բերել   պտուղները   և   ազատել   իմ   տղաներին,  ես   նրան   իր   քաշի    չափով    ոսկի   կտամ:

Ամբողջ   երկրում   մի    տղամարդ   չկար,  որ   չգնար   անտառ, սակայն  մեկը   վիրավոր   էր   վերադառնում,   մյուսն   ընդհանրապես   չէր    վերադառնում: Այսպես   անցավ   2  տարի: Միայն գյուղացի վարպետը   չէր    գնացել   անտառ.  նա սպասում էր   հաջորդ  տարվան,   նա    տանջվում   էր   մեղքի զգացումից.   գիշերները    չէր  քնում:

Շուտով   եկավ   այն   օրը,  երբ   պիտի   փայտի   վարպետը   գնար   անտառ: Հենց   նա   մոտեցավ   ծառին,   այդ   ժամանակ  նրա   մարմնով   մի   սարսուռ անցավ: Նրա  դիմաց   իջավ   վիշապը: Գյուղացին   վախից   ետ դարձավ և ցանկացավ փախչել,   բայց   այդ   պահին    վիշապը   լեզու  առավ   և   ասաց.

– Շնորհակալ   եմ   քեզնից,   դու   ինձ  տվեցիր   այն   պտուղներից,   որոնք   ես Ճաշակել   էի   մանուկ հասակում: Այդ պտուղները   կախարդական   ուժ ունեն.  դրանք  անխոցելի   են   դարձնում   ինձ,  ես   պատրաստ  եմ   ծառայելու   քեզ: Այդ  լսելով` գյուղացին   ետ   դարձավ   և   պատասխանեց.

– Եթե   դու  իսկապես պատրաստ   ես    ծառայելու   ինձ,  ապա,   խնդրում   եմ քեզ,   տու′ր   ինձ այդ պտուղներից    և  ազա′տ    արձակիր   արքայի   որդիներին:

–  Եթե այդպես   ես  ուզում,   ապա  ես   կանեմ   դա   իմ   տիրոջ   համար:

–  Եթե դու    անես   այդ,  ես   քեզ   շատ   շնորհակալ    կլինեմ: Իսկ ինչ վերաբերում   է   քո   ծառայելուն,   ապա    դու   ազատ   ես,   չեմ   ցանկանում   իշխել    ինչ  – որ   մեկի   վրա:

Վիշապը կատարում   է   գյուղացու   խնդրանքը, իսկ   գյուղացին պտուղները   տանում   է   թագավորի   սենյակ   և   տալիս   է  հեքիմին,   իսկ   նա   պտուղներից հյութ   է   պատրաստում   և   բուժում արքային: Արքան   առողջանում  է,   իսկ   թագուհին   պահում   է   իր    խոստումը   և   գյուղացու  քաշի   չափով   նրան   ոսկի   է   տալիս: Գյուղացին  շարունակում   էր   այդպիսի    գավաթներ   պատրաստել     արքայի   համար    իր   ողջ   կյանքում: Երկնքից   երեք   խնձոր   է   ընկնում.  մեկը  գյուղացու   համար,  մեկը`  արքայի,   մեկն   էլ`այս    հեքիաթը   կարդացողի:

Հովհաննիսյան  Սեդա

14 տարեկան

Արմավիրի   մարզ,   գյուղ   Մրգաշատ,
թիվ  2  միջն.   դպրոց

Մեկնաբանություններ

ՀԵՔԻԱԹ 11. «ՓԱՅՏԻ ՎԱՐՊԵՏԸ»

log in

reset password

Back to
log in