ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ - ՄԱՍ 1-ԻՆ

Անի Մաղաքյան Գլուխ առաջին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԺԱՄԻՆ Երևանյան դպրոցներից մեկում յոթերորդ դասարանի պատմության ուսուցիչը` ընկեր Համբարձումյանը, սեպտեմբերյան մի շոգ հինգշաբթի պատմում էր հեթանոսության մասին: [more]

ԽՈԶԻ ԴՆՉԻ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Անտառում խոզուկները երկուսն էին: Երկուսն էլ՝ քույր ու եղբայր թմբլիկ, չաղլիկ, վարդագույն, միայն թե նրանք աղվեսի պես սուր դունչ ունեին [more]

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՅԲՈՒԲԵՆ - ՄԱՍ 3-ՐԴ

Ահա և դասերն ավարտվեցին, առջևում նոր ուսումնական տարի է, և  բազմաթիվ փոքրիկներ առաջին անգամ դպրոց են գնալու՝ սպիտակ վերնաշապիկներով, գեղեցիկ [more]

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ - ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՅԱՐԱՆՈՒՄ

Մանկության կայարանում տեղ զբաղեցնելով Կյանքի գնացքում՝ մի՛ փորձեք անպայման տեղ գրավել պատուհանի մոտ: Տպավորությունը խիստ մակերեսային կլինի: Եվ բոլորովին կարևոր [more]

ԾԻԱԾԱՆ - ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ

Երգի հեղինակ՝ Լիանա Հարությունյան Երգում է Ծիածան խումբը Ծիրանի մի ճյուղ, մի դալար բարդի Խոսուն, նախշազարդ, հին խաչքարների, Ծուխը երդիկի հայոց օջախների Տունն է, [more]

ՀԱՄՈ՜Վ ՃՈՒՏԻԿ

Լսու՞մ ես՝ ինչպե՜ս է աղմկում փորիկդ, հը՜մ, հաստատ քաղցած է: Ուրեմն քեզ նորից օգնության կգան ձեռքերդ ու դուք միասին կպատրաստեք [more]

ՄԱՆԿԱԿԱՆ ՇՈԿՈԼԱԴԵ ԿՈԿՏԵՅԼ

Եվ այսպես, արևի աշխատանքային օրերը սկսված են... Իսկ դա նշանակում է, որ սառը հյութերի ու պաղպաղակների ժամանակն է: Եվ նրանց [more]

ՋԱՆՆԻ ՌՈԴԱՐԻ - ԱԼԻՍԱ ԳԼՈՐԻԿԸ

Հիմա ես քեզ կպատմեմ Ալիսա-Գլորիկի մասին: Ինչու՞ է կոչվում «Գլորի՞կ». Որովհետև նա շարունակ գլորվում ընկնում էր, շարունակ ու ամեն տեղ: Մի [more]

# 14 ՀԵՔԻԱԹ. «ԱՆԻԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ»

աղջիկԼինում է չի լինում աշխարհից հեռու մի փոքրիկ քաղաք է լինում: Այնտեղ  ապրում է Անի անունով մի չարաճճի աղջիկ: Նա չէր լսում իր ծնողների ասածը և միշտ հակառակվում նրանց:  Մի օր նա նստում է պատուհանի մոտ և նայում երկնքին: Քիչ անց  երեք աստղ է իջնում նրա պատուհանի մոտ, շրջան կազմում և նրան ասում.

- Անի, եկ, նստի’ր մեզ վրա և մենք քեզ կտանենք ճամփորդելու մի քաղաքով, որտեղ տիրում է բարությունը և սերը:
- Դուք խոսել գիտե՞ք – զարմացած հարցնում է Անին աստղերին:

- Այո, մենք այդ կախարդական աշխարհից ենք: Դե ինչ գալի՞ս ես մեզ հետ:
- Այո,  գալիս եմ – ասաց Անին և նստեց աստղերի վրա:  Նրանք անցան ծովեր, օվկիանոսներ, լեռներ և հասան այդ կախարդական ու գեղեցիկ քաղաքը: Անին չէր իջնում նրանց վրայից և հիանում էր քաղաքով: Այնտեղ տները պատրաստված էին շոկոլադից, իսկ ծառերը և ծաղիկները երգում էին: Անին իջավ քաղաքի կենտրոնում: Գետնին  մի արև էր նկարված և այդ արևից սկիզբ  էին առնում քաղաքի երեք ճանապարհները: Ճանապարհներից մեկը ներկված էր դեղին գույնով, մյուսը` կարմիրով, իսկ երրորդը` կանաչով:

- Այս ի՜նչ գեղեցիկ քաղաք է – ասաց նա ,- ամենուրեք ծառեր, գեղեցիկ ծաղիկներ, բարի կենդանիներ, սա ուղղակի հրաշք է:
- Ողջույն Անի – ասաց փերին ,- քեզ դո՞ւր եկավ իմ քաղաքը:
- Դուք ո՞վ եք:
- Ես այս քաղաքի տիրակալն եմ, ես եմ ստեղծել այս քաղաքը:
- Անհավատալի է, իսկ ինչո՞ւ հենց ես հայտնվեցի այս քաղաքում:
- Ես այդպես կամեցա:
- Շնորհակալություն, իսկ ես ինչքա՞ն կարող եմ մնալ այս քաղաքում, – հարցրեց Անին:
- Այնքան, որքան ցանկանաս – ասաց փերին: –  Եվ մի բան էլ, դու կարող ես զբոսնել իմ քաղաքով, զվարճանալ, երգել, պարել, բայց մի բան հիշիր դու կարող ես գնալ միայն դեղին և կանաչ ճանապարհներով, կարմիրով երբեք չգնաս:
-Ինչու՞:
Փերին  այս հարցին չպատասխանեց և անհայտացավ:  Անին գնաց կանաչ ճանապարհով և մի ձայն լսեց:
- Դու ո՞վ ես գեղեցիկ աղջիկ, ես քեզ երբեք չեմ տեսել մեր քաղաքում:
- Այդ ո՞վ է այդտեղ, –ասաց Անին:
- Նայիր վերև կտեսնես:

Երբ Անին նայեց վերև մի սկյուռիկ տեսավ: Նա հարցրեց Անիից, թե ուր է նա գնում: Անին սկյուռին և նրա ընկերներին հրավիրեց զբոսնելու: Սկյուռի ընկերները  նստեցին Անիի ուսին և սկսեցին զբոսնել կանաչ ճանապարհով: Երգող ծառերն ու ծաղիկները  նրանց զբոսանքը դարձնում էին ավելի ուրախ և զվարճալի: Կանաչ ճանապարհը վերջացավ: Անին այնքան էր տարվել երգելով ու պարելով, որ մոռացավ փերիի խոսքերը և շարունակեց գնալ կարմիր ճանապարհով: Սկյուռը  և իր ընկերները նրան ասում էին, որ չգնար այդ ճանապարհով, բայց Անին նրանց չէր լսում: Արդեն գիշեր էր և նա դեռ շարունակում էր գնալ: Նա շատ հետաքրքրասեր աղջիկ էր և ուզում էր տեսնել, թե ինչ կար այդտեղ, որ փերին նրան չթողեց գնալ: Երբ արդեն շատ մթնեց նա կորցրեց ճանապարհը և շատ վախեցավ: Նա քիչ թե շատ գնալուց հետո տեսավ մի կամուրջ, որը շատ գեղեցիկ էր, բայց շատ վտանգավոր: Նա փորձեց արագ անցնել կամրջի վրայով, բայց այն փլվեց և Անին բռնվեց մի պարանից: Նա կարողացավ վեր բարձրանալ և վախեցած սկսեց վազել: Նա ճանապարհին տեսավ մի մեծ դղյակ: Դուռը թակեց և ներս մտավ:
- Այստեղ ինչ-որ մեկը կա՞ – վախեցած հարցրեց Անին:
- Ո՞վ ես դու, որ համարձակվել ես մտնել իմ ամրոց, – ասաց վհուկը:
- Ես Անին եմ,  մոլորվել եմ, կօգնեք ինձ դուրս գալ այստեղից:
- Վաղուց ի վեր ոչ ոք չի համարձակվել մտնել  իմ ամրոց և, եթե դու եկել ես, ապա քեզ կօգնեմ,- ասաց վհուկը ,- բայց միայն մի պայմանով քեզ կօգնեմ, եթե ինձ հետ գաս կախարդական վառարանի մոտ:  Եթե  մտնես այս վառարանի մեջ, ապա դու կհայտնվես այնտեղ, որտեղից եկել ես:

Անին մտավ վառարանի մեջ և, երբ վհուկը ուզում էր դուռը փակել հայտնվեց փերին և նրան հետ ուղարկեց այն քաղաք, որտեղից նա եկել էր:

Փերին Անիին ասաց.
-Դու չկատարեցիր իմ ասածը և գնացիր կարմիր ճանապարհով, այդ պատճառով դու էլ երբեք չե°ս գա իմ քաղաք:
Անին վախեցած արթնացավ և տեսավ, որ դա ընդամենը երազ էր: Նա վազեց իր մայրիկի մոտ, գրկեց նրան և ասաց.
- Մայրիկ, ես միշտ կլսեմ քո բոլոր ասածները:
Սա դաս եղավ Անիի համար և մինչ այսօր նա կատարում է իր ծնողների բոլոր ասածները:

Հակոբ Պարսամյան

13 տարեկան

Ջոն Կիրակոսյանի անվան
թիվ 20 միջ. դպրոց

92 մոծաբանություն # 14 ՀԵՔԻԱԹ. «ԱՆԻԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ»

Միացեք մեզ
  
Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????