Սուպեր Մարիո

Փոքրիկ սանտեխնիկի մասին այս համակարգչային խաղը աշխարհի ամենահայտնի խաղերից մեկն է, իսկ սանտեխնիկ Մարիոն՝ ամենաճանաչված համակարգչային հերոսը: Սակայն 1981թ.-ին, երբ խաղը ստեղծվեց, Մարիոն դեռ սանտեխնիկ չէր, այլ հյուսն: Բայց նույնպիսի գլխարկ էր կրում: Պատճառն այն էր, որ այդ տարիներին համակարգիչները դեռ մազեր չէին կարողանում ճիշտ պատկերել: Մարիոյի մասնակցությամբ թողարկվել է ավելի քան 200 խաղ, նա անգամ սեփական մուլտշոու է ունեցել:

1990թ.-ին Մարիոն ճանաչվեց ամենահայտնի կերպարը՝ առաջ անցնելով անգամ Միկի Մաուսից: ՈՒղիղ 30 տարի թե մեծահասակները, թե երեխաները պայքարում են Մարիոյի «աշխարհներն անցնելու համար»: Եվ թեկուզ ժամանակակից գերհզոր համակարգչային հերոսները ամեն կերպ փորձում են փոքրիկ սանտեխնիկին «թոշակի» ուղարկել, Մարիոն դեռ չի պատրաստվում հանձնվել: Մինչև այսօր էլ ոչ ոք չի կարող հրաժարվել այս խաղից:

Դե դու արդեն սկսիր խաղալ Մարիո (միայն խոսք տուր, որ ընդամենը մեկ փուլ), իսկ Մարիոյի մասին մենք դեռ անպայման կխոսենք…

Ավելի շատ խաղեր կարող ես խաղալ այստեղ: