facebook

ՀԵՔԻԱԹ 22. «ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱԿՆՈՑՆԵՐԸ»


Հեքիաթ Կախարդական ակնոցները

Կար-չկար  մի խանութ կար, որտեղ  վաճառում  էին  ամեն ինչ, ուտելիք և  հագուստ, անհրաժեշտ  ու  երբեմն  էլ   ինձ  համար   անհասկանալի   բազմապիսի   իրեր: Դրանց  մեջ էր  նաև  կախարդական ակնոցը, որը  սուս ու փուս նստել էր մյուս ակնոցների հետ իրեն հատկացված տեղում:

Խանութ էին մտնում  տարբեր տարիքի մարդիկ, բայց ոչ մեկին ակնոց պետք չէր: Շատ ձանձրացավ սպասելուց մեր ակնոցը, որոշեց   հիշեցնել  իր  մասին: Շշուկով խնդրեց  հարևանին, որ  անհրաժեշտության դեպքում  հերթը  զիջի  իրեն: Հարևանը շրջվեց, մյուսները  զարմացան, ակնոցները խոսում էին, նրան  հասկանում էին….

Հանկարծ  ներս  մտավ  մռայլ  դեմքով  մի պապիկ, նա կոտրել էր իր ակնոցները, լավ  չէր  տեսնում: Խնդրեց  ակնոցներ: Երբ  ուզում  էր  փորձել, կախարդական  ակնոցները  թռան, հարմարվեցին  մարդու  դեմքին:

Մարդը  զվարթացավ, կարծես  երիտասարդացավ, ուղղեց  կորացած մեջքը, փոխվեց  նույնիսկ  քայլվածքը. …:Ամեն  ինչ  պայծառ  էր, վարդագույն: Այդ  ակնոցներով  բոլոր  գները  մատչելի  էին, ամեն  ինչ  հասանելի: Շրջապատի  մարդիկ  բարեհամբույր  էին, բոլորը   ժպտում   էին:

Մարդը  հասկացավ, որ  դրա  պատճառը  ակնոցներն են:

Ունեցած  ամբողջ  փողով  պատվիրեց  այդ  ակնոցներից: Նա  ուզում  էր     նվիրեր  այդ ակնոցները  շրջապատի  մարդկանց: Նա հույս  ուներ, որ  ակնոցների  միջոցով    մարդիկ  կվերագտնեն  իրենց կորցրածը և կլինեն  երջանիկ:

Սոնա  Սահրադյան

11 տարեկան

Անանիա Շիրակացու անվան ճեմարան

Մեկնաբանություններ

ՀԵՔԻԱԹ 22. «ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱԿՆՈՑՆԵՐԸ»