ՀԵՔԻԱԹ 24. «ՓԱԹԻԼԻ ԵՐԱԶԸ»


Հեքիաթ Փաթիլի երազը

Աշնանային անձրևոտ օրերին փոխարինեցին  ձմռան ցրտաշունչ օրերը: Մի գեղեցիկ առավոտ, երբ Լիլիթն արթնացավ, դուրս նայեց լուսամուտից և զարմանքից ապշեց՝ շուրջն ամենուրեք ճերմակ էր, կարծես նկարիչն իր վրձինը միայն սպիտակ  ներկի մեջ էր թաթախել և ամենուրեք ներկել ճերմակ փաթիլներ: Փաթիլներ, որոնք երկնքից ցած էին գլորվում և հալչում բակում խաղացող մանկիկի  շուրթերին:

Ձյան մի խոշոր փաթիլ այնպես էր փայլում, կարծես երազ էր տեսնում. իբր ինքը  փաթիլների թագուհին է և նրանցից ամենագեղեցիկը, իսկ մնացած փաթիլները իր շռւրջ բոլորը պտտվելով գովերգում են իրեն և խոսում նրա գեղեցկության մասին:

Սակայն փաթիլի երազը մոտեցավ ավարտին, երբ մի փոքրիկ տղա մոտեցավ նրան,  ձեռքի երկու ափով ուժգին սեղմեց, մի մեծ ձնագնդիկ պատրաստեց և հարվածեց  Լիլիթենց լուսամուտին՝ կարծես նրան էլ էր կանչում բակ խաղալու: Լիլիթն ուրախ- ուրախ հագնվեց, վերցրեց պապիկի պատրաստած սահնակը և շտապեց բակ:

 Լիլիա  Դավոյան  9 տարեկան

Լոռու մարզ, ք. Վանաձոր, # 1 միջն. դպրոց

Մեկնաբանություններ

ՀԵՔԻԱԹ 24. «ՓԱԹԻԼԻ ԵՐԱԶԸ»

log in

reset password

Back to
log in