ՀԵՔԻԱԹ 31. «ՀԵՔԻԱԹ»


Կար չկար մի հեքիաթային դաշտ կար, որտեղ ծաղկում էին աշխարհի ամենագեղեցիկ ու գույնզգույն ծաղիկները:   Հեռվից անգամ կարող էիր զգալ դրանց անուշ հոտը, որը կարծես կանչում էր բոլորին իրենց մոտ: Դաշտից մի փոքր հեռու գյուղ կար, որտեղ ապրում էին ընդամենը մի քանի ընտանիք: Գյուղացիները այն սիրո դաշտ էին անվանում: Նրանք ասում էին, որ այդտեղ երբեք ծաղիկները չեն թառամում ու երբեք չեն կորցնում իրենց բույրը:

Մի առավոտ, երբ դեռ արևը դուրս չէր եկել, մի տղա ու մի աղջիկ փախան տնից: Գնացին դաշտին մոտ ու մի հսկա ծառի տակ նստեցին: Զրուցեցին, խաղացին ու հետո չդիմանալով նուրբ ու չափազանց գրավիչ դաշտին որոշեցին գնալ:

Դաշտը փայլում էր, ծփում գույների մեջ: Տղան տեսնելով առաջին ծաղիկը, պոկեց ու նվիրեց աղջկան: Բույր առավ ու ականթարթի պես աղջիկը դարձավ գեղեցիկ մի ծաղիկ, իսկ տղան՝ թիթեռ, որը անընդհատ պտտվում էր ծաղկի գլխավերևում:

Մուշեղ Հովսեփյան

15 տարեկան

ք. Երևան, Ս.Գևորգյանի անվ.  # 189 ավագ դպրոց

Մեկնաբանություններ

ՀԵՔԻԱԹ 31. «ՀԵՔԻԱԹ»

log in

reset password

Back to
log in