Notice: Undefined index: full in /var/www/public_html/mocak.am/wp-includes/media.php on line 215

Notice: Undefined index: full in /var/www/public_html/mocak.am/wp-includes/media.php on line 216

Notice: Undefined index: full in /var/www/public_html/mocak.am/wp-includes/media.php on line 217

Notice: Undefined index: full in /var/www/public_html/mocak.am/wp-includes/media.php on line 218
Հեքիաթ 33 - Իրական հեքիաթ

ՀԵՔԻԱԹ 33. «ԻՐԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ»

Արքայազն

ԱրքայազնԼինում է- չի լինում մի գեղեցիկ, չէ՛, չէ,՛ ավելի շուտ երկու հեքիաթային թագավորություններ են լինում: Երկուսն էլ հիասքանչ, երկուսն էլ յուրովի: Իսկ հիմա ուշադի՛ր…

Առավոտ էր: Արևի շողերը ողջունում էին երկրին:  Ցողը նստած էր ծաղկունքի վրա: Արդեն երկու- երեք ժամ էր, ինչ արեգակը սփռել էր իր լույսը ամբողջ թագավորությամբ: Դարպասների մոտ կանգնած էին զրահապատ և հաղթանդամ պահակները: Իսկ ներսում՝ դարպասներից այն կողմ, մի դղյակ էր: Դղյակը շատ մեծ էր ու գեղեցիկ, ուներ բազմաթիվ սենյակներ: Դղյակի շուրջ գույնզգույն և բուրավետ պարտեզն էր, նրանից այն կողմ ծավալվում էր մի հսկա անտառ: Ինչպիսի՜ գեղեցկություն, ինչպիսի՜ հրաշք: Ինչպե՜ս կարող է մարդ արարծը այդպիսի հրաշք ստեղծել: Սակայն ինչու՞ եմ զարմանում. չէ՞ որ Աստված է ստեղծել այն գրեթե կատարյալ էակներին, որոնք մենք ենք, և մեզ է շռայլել այն շնորհքը ,որով կարող ենք ինքներս հրաշքներ արարել:

Ինչևիցե, անցնենք առաջ: Այս հեքիաթային գեղեցկության մեջ ապրում էր մեկը, ով կորցրել և մոռացել էր ինքն իրեն: Դա արքայորդին էր՝ մի հաղթանդամ տղա, որով հպարտանում և որին սիրում էին ոչ միայն պալատականները, այլև  ամբողջ թագավորությունը: Նա շատ խելացի էր, ուժեղ ու քաջ: Առաջինն էր որսորդության մեջ, ինչպես թագավորությունում, այնպես էլ նրա սահմաններից  դուրս: Նա պաշտում էր կարգուկանոնը, սիրում էր հաղթանակը, իսկ հիմա… հարստությունը: Անընդմեջ կրկնվող հաջողություններն ու հաղթանակները նրան դարձրել էին մեծամիտ,գոռոզ և եսասեր:

Արքայազնի սենյակը ամենամեծն էր դղյակում: Ամբողջ սենյակով մեկ պատերին կախված կամ կահույքի վրա խնամքով դասավորված էին նրա պարգևները և որսորդությունից բերված կենդանիների գլուխները: Սենյակի պատուհանները երկուսն էին: Մի պատուհանից երևում էր աշնան գույներից բոցավառված բազմերանգ և խիտ անտառը,իսկ մյուսից՝ մի հիասքանչ ծով, որի ալիքների ձայնը և կարմրակտուց ճայերի ներկայությունը (որոնք իրենց հերթին դարձել էին ծովի անբաժանելի և հավատարիմ ընկերը) ստեղծում էին մի միջավայր, որտեղ կարեղ ես խորհել ապագայիդ և գալիք գործերիդ մասին:

Այգաբացին ավելի գեղեցիկ էր այն պատուհանը, որից դուրս գտնվում էր սաղարթախիտ անտառը: Ծառերի ստվերները,թափանցելով ներս, դարձնում էին սենյակը  հեքիաթային: Իսկ մայրամուտին գեղեցիկ էր դառնում մյուս պատուհանը, երբ լուսնի շողերն ընկնելով ծովի վրա ստեղծում  էին մի փոքրիկ արահետ, որը տանում էր դեպի մյուս թագավորություն: Եվ ամեն այգաբացին, բացելով մետաքսյա վարագույրները, լույսը ներս էր թափանցում և բարի օր մաղթում ազնվազարմ ժառանգին: Երբ իջնում էր գիշերը ,   պատուհանագոգին նստած արքայազնը սիրում էր նայել լուսնյակին և զմայլվել նրա գեղեցկությամբ, ի մի բերել իր անցկացրած օրը, ապա պառկել՝ վայելելու անուշ քունը:

Այժմ թողնենք մեր ազնվազարմ արքայորդուն իր դղյակում և գնանք թագավորության մյուս կողմը: Այնտեղ՝ ծովից այն կողմ, կար մի այլ դղյակ և  մի այլ հեքիաթ: Դարպասներից այն կողմ բացվում էր մի չքնաղ տեսարան: Փոքր- ինչ առաջանալով՝ կարողանում էիր վայելել վարդերի, մանուշակների, երիցուկների բույրը: Հեռվում երևում էր մի ճերմակ դղյակ, որի ամենագեղեցիկ սենյակում ապրում էր պալատի ամենագեղեցիկ օրիորդը՝ արքայադուստրը: Նրանով և նրա գեղեցկությամբ հիացած էին բոլորը: Նրա ննջարանը զարդարված էր իր ձեռագործ աշխատանքներով և բուրավետ ու երփներանգ ծաղիկներով: Իսկ պատուհանը նայում էր ծովին և նրա մյուս ափին գտնվող դղյակին: Չնայած իր խելքին, գեղեցկությանն ու շնորհքին՝ նա մեծամիտ և գոռոզ չէր: Սիրում էր ամենքին և  օգնում  բոլորին: Սիրում էր բնությունը, ծովը,   այն աշխարհը, որտեղ ապրում էր: Ա՛յ ,նա իսկապես հպարտությունն էր իր ծնողների :

Լավ, իսկ այժմ վերադառնանք արքայազնի մոտ: Նա օր օրի էլ ավելի գոռոզ և մեծամիտ էր դառնում:  Խեղճ թագավորն ու թագուհին կարծես հայտնվել էին մի մութ բավիղում, որտեղից ելք չկար: Արքայազնը անգթորեն վատնում էր հոր կարողությունը, ծաղրում  իր մտերիմ ընկերներին, պալատականներին անտեսում, իսկ ծնողների վրա ուշադրություն չէր  էլ դարձնում: Ապրում էր միայն իր համար, իր աշխարհում,իր վայելքների մեջ. նրա ուշքն ու միտքը  հաղթանակներն էին:

 Հուսահատված  թագավորն ու թագուհին  վճռում են դիմել իմաստունին: Գալիս է ամբողջ թագավորության ամենախելացի մարդը և լսում ծնողներին: Իմաստունը գտնում է լուծումը և առաջարկում  զրուցել արքայազնի հետ: Պատանին իր ծնողների աղաչանքից և հորդորից հետո դժվարությամբ  գնում է  ծերունու մոտ: Իմաստունը, երկար նայելով նրա աչքերին, հարցնում է.

– Ի՞նչն է քեզ համար այս կյանքում ամենակարևորը և ինչի՞ց կամ ումի՞ց  չես  հրաժարվի երբեք:

Տղան քմծիծաղ տալով պատասխանում է, որ իր համար առաջնայինը իր հաղթանակն է, իր կարողությունը:  Ծերունին գլուխը խոնարհելով դուրս է  գալիս և ասում  ծնողներին.

-Զինվե՛ք համբերությամբ և հետևե՛ք իմ խորհրդին:

Ծերունու խորհրդով  աշնանային մի գեղեցիկ օր թագավորության սուրհանդակը նամակ է տանում հարևան թագավորություն և նրանց հրավիրում խնջույքի, իհարկե, իրենց դստեր հետ միասին:

Բացվում է  լուսավոր առավոտը, լսվում է  ձիերի  սմբակների դոփյունը, արքայական շքախումբը ուղեկցում է թագավորին, թագուհուն և արքայադստերը դեպի հարևան թագավորություն:

Արքայադստեր գեղեցկությունը ընդգծում էր վարդագույն նրբագեղ զգեստը , բարակ իրանը գրկում էր մի ճերմակ գոտի, երկար պարանոցը զարդարում էր մարգարտյա ապարանջանը, իսկ ոսկեգույն վարսերը հասնում էին մինչև գոտկատեղ: Երբ ժամանեցին, դարպասների մոտ նրանց դիմավորեցին մեծ ցնծությամբ և սիրով: Նրանց դիմավորում էին պալատականները, որոնց մեջ էր նաև արքայազնը: Տեսնելով արքայադստերը՝ արքայազնը մոռացավ ամեն ինչ : Արքայազն ու արքայադուստրը կարճ ժամանակ անց  մտերմացան: Նրանց  հաճախակի հանդիպումները  արքայազնին մոռացնել տվին իր երբեմնի հաղթանակների մոլուցքները:

Օրեր անցան, և մի օր լուր եկավ , որ արքայադուստրը ծանր հիվանդ է: Այս գույժը ցնցեց արքայորդուն, նա տեղը չէր կարողանում գտնել: Նա խառնեց ամբողջ թագավորությունը, որ գտնի մեկին, ով կկարողանա օգնել իր հարսնացուին: Եվ ի՜նչ զարմանք. հայտնվեց այն նույն իմաստունը…

Արքայազնը ծնկաչոք աղերսում էր փրկել իր կյանքի ամենաթանկ էակին՝ իր ամենամեծ ու միակ սիրուն: Ծերունին, երկար մտածելով, ասաց, որ  կօգնի միայն այն դեպքում, եթե  տղան հրաժարվի իր կարողությունից, պարգևներից: Արքայազնը  միանգամից  համաձայնեց և երբ պատրաստվում էր հանել իր զարդերը, իմաստունն  ասաց.

-Գնա՛, որդի՛ս,քո սերը կփրկի նրան, և  թող երբեք միտքդ չմթագնի:

Տղան գլխապատառ դուրս նետվեց:  Իսկ ի՞նչ եք կարծում, ի՞նչ պատահեց: Երբ հանդիպեցին երկու սիրող սրտերը, վերացան բոլոր ցավերն ու հիվանդությունները:

Եվ վերջում, հեքիաթի վերջում երկնքից ընկավ երեք խնձոր. առաջինը՝ գրողին, երկրորդը՝ լսողին, իսկ երրորդը… երրորդը՝ նրան, ով երբեք չի կրկնի արքայորդու սխալը:

Դիանա Բաղդասարյան

15 տարեկան

 ք.Երևան,
«Այբ» ավագ դպրոց

Մեկնաբանություններ

ՀԵՔԻԱԹ 33. «ԻՐԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ»

log in

reset password

Back to
log in