Հեքիաթ Այբուբեն

Լինում է չի լինում մի թագավոր է լինում: Էս թագավորը չի կարում խոսի, դրա համար էլ ամեն մի նոր օրենք ու հրաման գրում է: Նա իր համար տառեր էր հորինում ու գրում: Բնականաբար, ոչ մեկ, ոչ մի բան չի հասկանում, և դրա համար էլ թագավորությունը դարձել էր անկառավարելի: Ոչ մեկ չեր պատժվում: Ո՛չ օրենք կար, ո՛չ իշխանություն:

Խեղճ թագավորը չէր կարողանում ոչ մի բան անել և ջղայնությումից անկողին է ընկնում: Մի գյուղացի իմանում է, որ թագավորը հիվանդացել է ու գալիս է տեսության: Էս մարդը հասկանում է, թե թագավորը ինչի է հիվանդացել: Նա խոստանում է տառեր հորինել և ուսուցանել: Պարզվում է, որ էս ծերուկը 15 երեխա ու 24 թոռ ունի: Գիշեր ու ցերեկ մտածում է ու մտածում ու վերջում հասկանում է , թե ոնց հորինի: Ամեն մի երեխայի հողի վրա մի նշան անել է տալիս, ու դա դարձնում մի տառ: Բոլորը գրում են ու վերջապես 39 տառը պատրաստ էր: Տանում է թագավորին ցույց տալիս:

Թագավորը շատ գոհ է մնում ու պարգևատրում է ծերուկին: Ծերուկն առաջարկում է տառերը սովորեցնել գիտնականներին, ապա նրանք կբացեն դպրոցներ ու կսովորեցնեն մարդկանց: Այդ գիշեր թագավորը մի երազ է տեսնում, որ իր խոսելու ունակությունը ծերուկը վերադարձնում է երգելով տառերը, բայց իրենց անուններուվ: Ծերուկը իմանում է այդ մասին ու մի տառի կողքը մի ուրիշ երկուսն է դնում և ստանում `այբ , բեն,  գիմ …և,օ, ֆե: Ծերուկը երգում է ու թագավորը ձայն է առնում: Դրանից հետո թագավորը կարողանում է և գրել և ասել բոլոր օրենքները, և թագավորությունը դառնում է օրինապահ, հզոր ու գրագետ:

                                     Աննա Աղաբեկյան

13 տարեկան

ք. Երևան, Գայի անվան թիվ 129 դպրոց

28 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. iroq vor shat lav heqiat e, ov kmtacer, vor aybubeni stexcman nmanorinak patmutyan masin, ete chlineri du Ann jan!!! qez haghtanak em maghtum POQRIK!!!

  2. An jan shat yurahatuk kerp meknabanecir 39 tarereri hamadrutyun@. Qez hajoxutyun ev haghtanak em cankanum 🙂 🙂 “)

  3. Anna jan ,es huzveci kardalov qo heqiat@.Hiacac em qo paylun gaxaparov, ev qez maxtum em vor sharunakes qo heqiatayin u heqiatacas mtqer@ :))) BRAVOOOO… MAghtum em qez haghtanak .

  4. Ann iroq vor hrash manuk es. Qo heqiat@ arjani e miayna haghtanaki…. Che vor du heqiatd nvirel es mer xosqi u gri himnaqararein… mer Aybubenin

  5. Աննա ջան քո միտքը ինձ ապշեցրեց: Այդպիսի հեքիաթները միայն ՀԱՂԹԱՆԱԿԻ են արժանի: ԲՌԱՎՕՕՕՕՕՕՕ!!!!!!!!!!! ՀԱՂԹԱՆԱԿ!!!!!!!!!

Comments are closed.