նապաստակ

նապաստակԺուկով-ժամանակով անտառի բացատում մի ծույլ Նապաստակ էր ապրում: Նա այնքան ծույլ էր, որ ոչ մի նապաստակ չէր ցանականում նրա հետ ընկերանալ: Ծույլը որոշում է ուրիշ կենդանիների հետ մտերմանալ:

Առաջինը Նապաստակը հանդիպում է Ոզնուն: Նրանք ընկերանում են: Գիշերը Նապաստակն արթնանում է և ուտում Ոզնու ողջ տանձն ու խնձորը: Առավոտյան Ոզնին գտնում է իր պաշարի արկղերը դատարկ: Բայց ի՞նչ կարող էր նա անել. Նապաստակն արդեն անհետացել էր:

Հետո Ծույլը գնում է Սկյուռի մոտ: Նրանք ընկերանում են: Այս անգամ էլ Նապաստակը Սկյուռի հավաքած ձմռան պաշարն է ուտում ու փախչում:

Անտառի թավուտում նա հանդիպում է Մկնիկին: Նրանք խաղում են, վազվզում, բայց շուտով մութն ընկնում է: Նապաստակը խնդրում է Մկնիկին, որ նրա տանը գիշերի: Կեսգիշերին Նապաստակն արթնանում է, ուտում Մկնիկի ընկույզների մի մասը, մյուս մասն էլ լցնում է գրպաններն ու փախչում:

Հաջորդ օրը Նապաստակը հանդիպում է Գայլին: Նրա հետ էլ է ընկերանում: Քաղցած Գայլը մեծ ուրախությամբ Նապաստակին գիշերելու տեղ է տալիս: Գիշերվա կեսին Նապաստակն արթնանում է, որպեսզի Գայլի պաշարը վերցնի, բայց Գայլը պաշար չի ունենում: Գայլը, եթե ինչ-որ բան հավաքում էր, ապա միանգամից ուտում էր: Այդ ժամանակ Գայլը վրա է հասնում, որ Նապաստակի վերջը տա, բայց Նապաստակը դա հասկանում է և փախչում: Քիչ էր մնում` Գայլը նրան բռներ: Նապաստակը Մկնիկից գողացած ընկույզները գետնին է թափում: Ընկույզներն ընկնում են Գայլի ոտքերի տակ, նա վայր է ընկնում և չի կարողանում բռնել Նապաստակին:

Երբ Նապաստակն ազատվում է Գայլի հետապնդումից, նա հասկանում է, որ պետք է սեփական քրտինքով իր ապրուսը վաստակել, պետք չէ ընկերներին խաբել և նրանցից որևէ բան գողանալ:

Այսպես Նապաստակը վերադառնում է անտառի իր բացատը, ներողություն խնդրում ընկերներից և օգնում է նրանց ձմռան պաշար հավաքել:

Էդուարդ Ղազարյան

8 տարեկան

Լոռու մարզ, ք. Վանաձոր, # 11 ավագ դպրոց