Հեքիաթ արջի քոթոթն ու անտառապահը

Անտառի ամառային կանաչ գույները  հետզհետե փոխվում էին աշնանային գույների` վառ կարմիր,  ոսկե  դեղին,  դարչնագույն:  Բնությունը  իր  զարմանալի  գույներով  էր  ներկել  անտառը:  Փչում  էր  սառը քամին,  հուշում,  որչ  աշուն  է  և  շուտով  գալու  է  ցրտաշունչ  ձմեռը:    Անտառի  բնակիչները  յուրովի  էին պատրաստվում  ձմռան  գալստյանը:  Յուրաքանչյուր  կենդանի  իր  բույնը  լցնում  էր  ձմռան  պաշարով:

Անտառի  մեջ  բնակվում  էր  արջերի  մի  ընտանիք,  նրանք   էլ  զբաղված  էին  վայրի  տանձ,   ընկույզ,  հատապտուղ -ներ  հավաքելով:  Նրանց  ընտանիքում կար  երկու  քոթոթ`  երկուսն  էլ չարաճճի:  Արջ  մայրիկը  մեծ  արջուկի  հետ  առավոտյան  գնաց  մորի  հավաքելու,  իսկ  հայրիկը  փոքրի  հետ  գնաց  գետ `  ձուկ  բռնելու:   Բավականին  հեռու  էր  գետը  և  քոթոթը  այս  ու  այն  կողմ  էր  վազվզում,  մինչև  հասան  ու  սկսեցին  ձուկ  որսալ:  Հայր  արջը  բռնած  ձկներին  հավաքում  էր  ու  տալիս  քոթոթին,  որ  պահակություն  անի  մինչև  հայրը  նոր  ձուկ  կբռնի:  Արջուկը  շատ  աշխույժ  էր  ու   անհամբեր:

Նա  նստել  էր,  բայց ուշքն  ու  միտքն  խաղալն  էր,  վազվզելը` փոքրիկ  թռչունների  կամ  թիթեռների  հետևից:  Արդեն  իջնում  էր  երեկոն,  ու  արևը  քիչ- քիչ  թաքնվում  էր  սարի  հետևում:  Արջը  նույնպես  շտապում   էր,  նա  ուզում  էր  շատ  ձուկ  բռնել  ձմռան  համար:  Բայց  արի  ու  տես,  որ  չարաճճի  քոթոթը  երկար  չդիմացավ:   Նայում  էր  դես  ու  դեն,  թռվռացող  ծիտիկներին  ու  մոռացավ,  թե  ինչ  էր  իրեն  հանձնարարված :

Վազեց  գունավոր  ու  երգեցիկ  մի  ծիտիկի  հետևից,  որ  ծառից  ծառ  թռչելով  գնում  էր  անտառի  անորոշ  ուղղությամբ:  Քոթոթը  գնաց  ծիտիկի  հետևից  և  չզգաց , թե  ինչպես  մոլորվեց  անտառում:

 Երբ  արջ  հայրիկը  ձուկը  բերել  էր  իր  քոթոթ  պահակի մոտ,  տեսավ  ձագը  չկա.  շփոթվեց,   այս  ու  այն  կողմ  նայեց,  ձայն  տվեց,  բայց  շուրջը  լուռ  էր  ու  ոչ  ոք  չկար:  Խեղճ  ծնողը  անհանգստացավ  ու  կարծեց,  թե  ձագը  չի  սպասել  ու  մենակ  է  տուն  գնացել,  նա  էլ  հավաքեց  որսը  ու  ձայն  տալով  քայլերն  ուղղեց  դեպի  տուն:  Հասվ  տեղ.  որջում   միայն  մայր  արջն  ու  մեծ  ձագն  էին,  հայրիկը  շատ  տխրեց  ու  լացակումաց  հայտնեց,  որ  փոքր  ձագուկը  կորել  է:  Ծնողները  մեծին  թողեցին  տանը,  իսկ  իրենք  դուրս  եկան  փնտրելու  փոքր  ձագին:

Բավականին   ուշ  էր  ու  անտառում  մութ:  Արջերը  շատ  թափառեցին,  բայց  չգտան  ձագուկին  ու  տուն  եկան  այն  հույսով,  որ  քոթոթը  տուն  վերադարձած  կլինի:

Չարաճճի  քոթոթը  կորցրել  էր  ճանապարհը  և  վախեցած  վազում  էր  ու  վազում,  լաց  էր  լինում,  բարձր  մռնչում,  որ  իրեն  լսեն  հարազատները:  Շատ  վազվզեց  քոթոթը ու  հասավ  մի  տնակի:   Տնակի   պատուհանից  լույս  էր  երևում , իսկ  բակում  մի  մեծ  ցախի  կույտ  կար ,  դա  անտառապահի  տնակն  էր,  որը  մի  բարի  պապիկ  էր:  Պապը  լսել  էր  արջի  ձայնը  և  դուրս  եկել:  Վախեցած  արջուկին  տարավ  տուն  կաթ  լցրեց  ամանի  մեջ  ու  դրեց  քոթոթի   առաջ:  Արջուկը  վախից  կծկվել  էր  անկյունում  ու  չօգտվեց  պապի  հյուրասիրությունից:  Նա  միայն  մտածում  էր,  թե  ինչ  է  լինելու  իր  հետ,  որ ծնողները  հիմա  իրեն  են  կանչում  ու  աչքերի  առաջ  հերթով  հարազատների  դեմքերն  էին  գալիս  ու  անհետանում:  Մերթ  ընդ  մերթ  լսում  էր  նրանց  ձայնը,  գլուխը  բարձրացնում  նայում  էր  դուրս  ու  նորից  տխրում:

Անտառապահը  հասկանում  էր,  թե  ինչ  է  կատարվում  արջուկի  հոգում,  որովհետև  նա  շատ  էր  սիրում  կենդանիներին  ու  հասկանում  նրանց:

Գիշերը  դժվար  ու   դանդաղ  էր  անցնում  և՛  ձագուկի,  և՛   արջ  ծնողների  համար:  Վաղ  առավոտ  էր ,  որ  արջերը  նորից  գնացին  իրենց  ձագին  փնտրելու:

Անտառապահը  արթնացավ,  լվացվեց  ու  դուրս  գնաց:  Արջուկը  զարմացած  նայում  էր  ու  զգում,  որ  պապը  ուրախ  է:  Այո՛,  նա  ճիշտ  էր  հասկացել , որովհետև  օրը  կիրակի  էր  ու  պապին  հյուր  էր  գալու  թոռնիկը:  Երբ  թոռը  գա,  մտածում  էր  պապը,  տեսնի  քոթոթին ,   շատ  կուրախանա:  Այդպես  էլ  եղավ  ու  թոռնիկը  անընդհատ  մոտենում էր  ձագին  շոյում  և  ուզում  խաղալ  նրա  հետ,  բայց  քոթոթի  տխուր  ու  թախծոտ  աչքերը  լրիվ  ուրիշ  բան  էին  ասում,  գտնել  իր  ծնողներին  ու  իրենց  տուն  գնալ:

 Արդեն  կեսօր  էր.  մեղմ  փչում  էր  քամին  ու  աշնանային  չոր  տերևները  խշխշալով  թափվում  էին  ցած:  Հանկարծ  բացվեց  դուռը  ու  ներս  մտավ  պապը`  ձեռքին  մի  գեղեցիկ  ժապավեն:  Թոռի  հետ  ժապավենը  կապեցին  արջուկի  պարանոցին  ու  միասին  դուրս  եկան:  Նրանք  որոշել  էին  գտնել  ու  վերադարձնել  ձագին:  Անտառապահը  բռնեց  դեպի  գետը  տանող  ճանապարհը:  Ծնող  արջերը  թափառելուց  հոգնած  նույնպես  հասան  գետափ,  որտեղից  որ  կորել  էր  իրենց  սիրելի  ձագուկը:  Դեռ  չէին  հասցրել  նստել  հանգստանալու,  երբ  դիմացի  ափից  թփերի  հետևից  դուրս  եկան  երեք  ստվեր:  Արջերը  իրենց  աչքերին  չէին  հավատում,  քարացել  էին  ու  չգիտեին  ինչ   անել,  երբ  տեսան  ձագին  երկու  մարդկանց  հետ:  Հարձակվե՛ն,  բայց  մի  ներքին  բնազդ  չէր  թողնում:  Քոթոթը  ճանաչեց  ծնողներին  ու  աշխուժացավ:

Պապ  ու  թոռ  հասան  ջրի  մոտ  ու  բաց  թողեցին  ձագին:   Նրանք  կամաց  նահանջեցին  ու  թփերի  հետևից  նայում  էին  այդ  բրդոտ  կենդանիներին:  Քոթոթը  հենց  զգաց ,  որ  ազատ  է  վազեց  ու  անցավ  գետը:  Նա  ջերմագին  փաթաթվեց  ծնողներին,  որոնք  նույնպես  փաթաթվել  էին  ու  մի  մեծ  բրդոտ  կծիկ  էին  դարձել,  գլորվում  էին,  բաժանվում  ու  նորից  փաթաթվում:  Նրանք    ուրախ  ու  երջանիկ  շարժվեցին  դեպի  անտառ,  դեպի  տուն,  ուր   սրտատրոփ  ու  անհանգիստ  իրենց  էր  սպասում   մյուս  ձագուկը:  Պապ  ու  թոռ  նայում  էին,  նրանք  ուրախ  էին,  որ  օգնեցին    արջերին:   Պապը  նկատեց,  թե  ինչպես   հայր   արջը  թեքվեց  դեպի  իրենց  կողմ  ու  փայլփլող  աչքերով  կարծես  իր  շնորհակալությունն էր  հայտնում   նրանց:  Բոլորը    ուրախ   ու  գոհ  վերադարձան  հարազատ  տուն:

 Արմեն Եղիշյան

12 տարեկան

Արմավիր մարզ, Բերքաշատի միջնակարգ սպրոց