Ազնիվ Մոծակի Խոսք

Մեր Մասին | Կանոններ | Հարցեր | Նախագծեր | Խորհուրդներ
Մանկական ժամանցային կայք

# 49 ՀԵՔԻԱԹ. «ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՅԳԻՆ»

կախարդական այգինՀեռավոր մի տերությունում ապրում էր ծերունի թագավորը: Նա ուներ երեք զավակ: Հզոր էր թագավորի տերությունը և հարուստ: Սակայն թագավորը ուրախ չէր: Նրա զավակները չէին սիրում միմյանց և համերաշխ չէին: Օրերով վիճում էին ու կռվում: Թագավորը նայում էր տղաներին ու տխրում: Մտածում էր, թե ինչպես կարող են նրանք երկրին, ժողովրդին պահել, եթե չեն կարողանում հաշտ ապրել:

Պալատի առջև կար մի հրաշալի այգի, հազարավոր ծաղիկներով ու ծառերով, որտեղ երգում էին ու ծլվլում սոխակները:

Օրերից մի օր, երբ թագավորը շրջում էր այգում, նկատեց, որ սոխակները չեն երգում, ծաղիկները թառամել են, ծառերը թեքվել, կարծես ծերացել են հարյուր տարով: Տխրեց ծերունի թագավորը: Հավաքեց երկրի իմաստուններին, որպեսզի խորհուրդ անեն, հասկանան այգու նեղանալու պատճառը: Օրեր շարունակ խոսում էին ու մտածում, սակայն չէին կարողանում հասկանալ դրա պատճառը: Իսկ եղբայրները անտարբեր էին այդ ամենի նկատմամբ:

Պալատում ապրում էր ծեր այգեպանը: Նա էր խնամում այգին` մշակում էր հողը, ջրում ծաղիկները: Նա գիտեր ու ճանաչում էր յուրաքանչյուր ծառին ու ծաղկին, հասկանում էր սոխակների երգն ու ծիտիկների ծլվլոցը: Այգեպանը հասկանում էր այգու խռովքը:  Նա ցանկանում էր թագավորին ասել այդ մասին: Երեկոյան նա եկավ պալատ: Տեսավ անմիտ ու անհաշտ եղբայրներին ու ասաց.

Թագավորն ապրած կենա, խաղախություն ու սեր պետք է ինչպես պալատում մարդկանց նկատմաբ, այնպես էլ ծառ ու ծաղկի, բնության հանդեպ: Այգին «հոգնել է»Ձեր աղմուկից…

 Եվա Մովսիսյան

 9 տարեկան

Սյունիքի մարզ, քաղաք Կապան, #2 ավագ դպրոց


Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:




Կարդացեք նաև
  • շնիկՀԵՔԻԱԹ 16. «ԻՄ ՇՆԻԿԸ»

    Մի գիշեր աղմուկ լսեցի: Այնքան սրտաճմլիկ վնգստոց էր պատուհանիս տակ: Արդեն շատ ուշ էր և մութ, չհամարձակվեցի…

  • գրիչըՀԵՔԻԱԹ 15. «ԶՎԱՐՃԱԼԻ ԳՐԻՉԸ»

    Լինում է, չի լինում մի գրիչ է լինում: Այդ գրիչը գրել չի իմանում , ոչ էլ գրիչի նման է լինում: Մի օր էլ էս գրիչ-…

  • Իոնելլան ու դելֆինը# 40 ՀԵՔԻԱԹ. «ԻՈՆԵԼԼԱՆ ՈՒ ԴԵԼՖԻՆԸ»

    Լինում է, չի լինում, մի գեղեցիկ թագավորություն է լինում: Այնտեղ ապրում էր թագավորն իր երեք դուստրերի հետ`…

  • խոհեմ եռյակըՀԵՔԻԱԹ 13. «ԽՈՀԵՄ ԵՌՅԱԿԸ»

    Ժուկով, ժամանակով   երեք ընկերներ  են լինում՝ Անին, Արմենը,  Աննան: Մի օր նրանք քայլում  էին   փողոցով  և…

  • կատուՀԵՔԻԱԹ 3. «ԱՆՍՊԱՍԵԼԻ ԸՆԿԵՐԸ»

    Փոքրիկ Մարիամիկը ուներ մի կատու, որը ոչ մի ընկեր չուներ: Բայց չէ՞ որ  բոլորն էլ ունեն ընկերների կարիք:Մի օր…