ՀԵՔԻԱԹ 51. «ՏԱՌԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»


4 shares
Հեքիաթ տառերի պատմությունը

Լինում են, չեն լինում տառերն են լինում: Մի անգամ նրանք որոշում են ճամփորդել: Գնում են, գնում մի քաղաք են հասնում: Այդ քաղաքը շատ գեղեցիկ է լինում: Էլ այգիներով, էլ լճերով, էլ գեղեցիկ տներով և, ամենակարևորը, բարի մարդիկ էին ապրում այնտեղ: Էս տառերը որոշում են այնտեղ ապրել: Նրանք այնտեղ ապրում են մի քանի օր և, տեսնելով, թե ինչ լավ է այնտեղ, որոշում են ընդմիշտ այնտեղ մնալ: Պարզվում է այնտեղ ապրում է մի չար կախարդ: Նա որոշում է գողանալ Ա տառին: Գիշերը, երբ բոլոր տառերը քնած են լինում, նա գալիս է մտնում տուն և գողանում Ա տառին:

Առավոտյան, երբ մնացած տառերը արթնանում են, նկատում են, որ Ա տառը կորել է: Չեն իմանում, թե ինչ անեն: Նրանք Ա տառին փնտրում են ամենուր, ամբողջ քաղաքով, չեն գտնում նրան: Այդ քաղաքում մի անտառ կար, և նրանք, ճարները կտրած, գնում են այնտեղ մանգալու իրենց ամենակարևոր և մտերիմ ընկերոջը`Ա տառին: Ճանապարհին նրանք տեսնում են մի ծառ և հարցնում նրան.

-Դու չ՞ես տեսել մեր մտերիմ ընկերոջը` Ա տառին:

Ծառը պատասխանում է:

-Ես գիտեմ Ա տառին, այբուբենի ամենակարևոր տառին, բայց չեմ տեսել նրան, եթե ուզում էք ձեզ կտամ շատ խնձորներ, որ ճանապարհին ուտեք:

Եվ խնձորենին նրանց հյուրասիրում է  շատ խնձորներով, իսկ հետո նրանք շարունակում են ճանապարհը: Ճանապարհին տեսնում են մի գետակ, այդ գետակի ճանփին մի քար է ընկած լինում, և գետակը չի կարողանում հոսել:

– Գետակ, դու չ՞ես տեսել մեր ընկերոջը` Ա տառին:

– Ես լսել եմ նրա մասին. չէ որ նա այբուբենի ամենակարևոր տառն է: Բայց ես չգիտեմ նրա տեղը: Խնդրում եմ` հեռացրեք ճամփիցս քարը, և ձեզ ինչ պետք է, ես կտամ: Այսպես է ասում գետակը:

Տառերը հեռացնում են քարը, ու գետակը նորից սկսում է վարարել և որպես շնորհակալություն մի դույլ է ջուր է տալիս տառերին, որ նրանք խմեն ու հովանան:

Տառերը շնորհակալություն են հայտնում գետակին և շարունակում իրենց ճանապարհը: Ճանապարհին ջուրը նրանց շատ է պետք գալիս, որովհետև նրանք հաճախ են ծարավում: Հանկարծ նրանք հանդիպում են մի ծեր տատիկի և հարցնում.

-Դուք գիտեք, թե ո՞րտեղ է մեր ամենամտերիմ ընկեր Ա տառը:

-Այո, ես գիտեմ, թե որտեղ է Ա տառը, – ասում է տատիկը և նրանց մի գնդակ է տալիս:

-Ուշադիր կհետևեք գնդակին: Նա ուր գնա, կգնաք նրա հետևից: Տառերը շնորհակալություն են հայտնում և գնում նրա հետևից: Գնդակը կանգնում է մի ամրոցի մոտ: Տառերը մտնում են ամրոց: Հենց դա տեսնում է չար կախարդը վերածվում է վիշապի:

-Դե եկեք կռվենք, – ասում է վիշապը:

Այդ ժամանակ տատիկի տված գնդակը վերածվում է երեսուն իննը թրերի, և բոլոր տառերը դրանցով կռվում են, որ ազատեն իրենց ընկերոջը: Եվ հաղթում են, բայց շատ դժվարությամբ: Ա տառը դուրս է գալիս նրանց մոտ, և հանկարծ ամբողջ ամրոցը դառնում է մի ծաղկած պարտեզ, իսկ վիշապը վերանում է:

Նրանք գնում են տուն` ճանապարհին Ա տառին պատմելով, թե ինչ է պատահել իրենց: Բոլորը շատ ուրախ էին, որ այբուբենի ամենակարևոր տառին և իրենց ամենամոտիկ ըկերոջը վերադարձրել էին:

Մարիա Աբրահամյան

11 տարեկան

ք. Երևան, Ա.Շիրակացու անվան ճեմարան


Like it? Share with your friends!

4 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։