ՀԵՔԻԱԹ 60. «ԱՐԴԱՐ ՊԱՏԻԺ»


Հեքիաթ Արդար Պատիժ

Լինում է, չի լինում, մի դաժան ու հիմար թագավոր է լինում: Նա երիտասարդ էր ու մեծամիտ: Նա թագավորության մարդկանց շատ էր հոգնեցնում ու բոլորին անհասկանալի անուններով էր դիմում: Նա հարկ չէր համարում հիշել նրանց անունները: Մի անգամ նա իր ծառայապետին կանչում է ու ասում.

-Կոտլետի պառաված միս, մի մրցույթ կազմակերպիր, թարմանանք, թե չէ արդեն ձանձրացանք անգործությունից:

-Շատ լավ, ինչպես կհրամայեք,- ասաց ծառայապետը:

Հաջորդ օրը ծառայապետը եկավ և ասաց.

-Ձերդ գերազանցություն, մի լավ բան եմ մտածել Ձեր ասած մրցույթի վերաբերյալ:

Թագավորը ոգևորվեց:

-Ուրեմն, վաղը կպատրաստենք թղթեր, որոնց վրա կգրենք «մեղավոր է» կամ «մեղավոր չէ» ու այդ թղթերը կգցենք արկղի մեջ:

-Օ՜, ինչ ձանձալի մարդ ես, ոնց որ հասունացած կաղին լինես,- ասաց թագավորը:

-Ոչ, ոչ, սպասեք, Դուք դեռ ամենակարևորը չեք լսել: Մարդիկ կգան, կվերցնեն թուղթը: Ում որ բաժին ընկնի «մեղավոր է» թուղթը, ստիպված կլինեն չբանտարկվելու համար Ձեզ մեկական ոսկի նվիրաբերել:

Թագավորը ոսկու անունը լսեց, թե չէ, ագահությունից աչքերից կայծեր դուրս թռան:

-Միայն դու ես իմ մասին մտածում, իմ խելացի ու հաստամարմին ծառայապետ, վաղը ևեթ կսկսենք:

Հաջորդ օրը բոլորը թագավորի հրամանով հավաքվել ու սպասում էին: Բոլորն էլ դժգոհ էին, գիտեին, որ այս անգամ էլ իրենց անբան թագավորը ինչ-որ հիմար բան է մոգոնել ու իրենց կտրել բան ու գործից:

Մարդիկ փսփսում էին ու երազում, թե վերջապես երբ պետք է ազատվեն անբան ու անմիտ թագավորից: Եկավ ծառայապետը և ասաց բոլորին, թե ինչ պետք է անեն: Մարդիկ սկսեցին բարկանալ ու դժգոհել, որ բավական է իրենց ծաղրեն: Եկավ թագավորը և իրենից գոհ սկսեց խոսել:

-Ողջույն ձեզ, լավ է, որ հավաքվել եք, աշխատավոր մրջյուններ,- ասաց ու սկսեց ծիծաղել:

Այստեղ մարդկանց համբերության բաժակը լցվեց: Մի խելոք մարդ գոչեց.

-Հերիք է մեզ ծաղրեք ու կտրեք գործից: Եկեք բոլորս հավաքվենք ու մի լավ դաս տանք էս երկու անբաններին:

Բոլորը խառնվեցին ու սկսեցին վազել դեպի թագավորի ու ծառայապետի կողմը: Երկուսն էլ հասկացան, որ իսկապես ժողովուրդը բարկացել է ու հիմա իրենց պատառ-պատառ կանի, և սկսեցին փախչել դեպի մոտակա անտառ: Նրանք այլևս չհամարձակվեցին մարդկանց աչքին երևալ, մարդիկ էլ իրենց միջից մի խելացի և իմաստուն մարդ գտան ու թագավոր կարգեցին ու մինչև հիմա ապրում են խաղաղ ու երջանիկ:

Ասում են նաև, թե տեսնողներ են եղել նախկին թագավորին ու ծառայապետին անտառում: Նրանք մինչև հիմա էլ իրար հետ համ թափառում են, համ կռվում: Նա  նրան է ասում. «Դու ես մեղավորը», նա նրան է ասում. «Դու ես մեղավոր»:

Ճիշտ են ասում, ով ինչ անի, իրեն կանի:

Ռոզա Աբրահամյան

10 տարեկան

ք. Երևան, Հովհ. Շիրազի անան 169 դպրոց

Մեկնաբանություններ

ՀԵՔԻԱԹ 60. «ԱՐԴԱՐ ՊԱՏԻԺ»

log in

reset password

Back to
log in