Մուլտֆիլմ [օնլայն]
 
Ad

ՄՈԼԴՈՎԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2011-ՈՒՄ

Մանկական Եվրատեսիլ Այս տարի Մանկական Եվրատեսիլ 2011 – ին Մոլդովան կներկայացնի 12 – ամյա Լերիկան:  Լերիկան սովորում է երաժշտական դպրոցում: Կարողանում է խոսել ռումիներեն և ռուսերեն: Մասնակցել է «Սլավյանսկի բազար 2007», «Մանկական նոր ալիք 2009» և մի շարք այլ մրցույթների ու ստացել մրցանակներ:

Երազանքն է երգել Վալերիայի և Անի Լորակի հետ: Դպրոցում սիրում է երաժշտության դասերը, ազատ ժամանակն էլ անցկացնում է երգելով, պարելով, նկարելով կամ էլ զբոսնելով: Լերիկայի սիրելի մուլտֆիլմը «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում» մուլտֆիլմն է, իսկ սիրելի հեքիաթի հերոսը` Բուրատինոն: «Ես նույնքան ուրախ ու չարաճճի եմ, որքան նա»,- ասում է աղջիկը:Լերիկան նաև սովորում է ջութակ նվագել: Երգել սկսել է 4 տարեկանից: Փոքրիկ երգչուհու առաջին երաժշտական կարողությունները դեռ մանկապարտեզում նկատել է նրա առաջին ուսուցչուհի Ելենա Վասիլևնան: Լերիկան սիրում է շախմատ խաղալ և հանգստանալ ծովի ափին: Խաբեությունը հանդուրժել չի կարողանում և մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը:

Լերիկան կցանկանար շփվել Ալլա Պուգաչովայի հետ, այդ դեպքում նա հաճախ կզանգահարեր երգչուհուն և կերգեր իր նոր երգերը: Լերիկայի հաջողության սիմվոլը իր շնիկն է, որը նրան նվիրել են «Սլավյանսկի բազար 2007» մրցույթի ժամանակ: Մանկական Եվրատեսիլից ակնկալիքները մեծ են: Անկնկալում է նոր ընկերներ ձեռք բերել, և ինչու չէ նաև հաղթել մրցույթում: Եվրատեսիլին Լերինակ ներկայացնելու է «Ոչ, ոչ» կոչվող երգը, որի հեղինակը Եվգենի Դոյբանն է:

  Տիգրանուհի Թասլակյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Միացեք մեզ
  
Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????