facebook

ԼԻԴՈՒՇԻԿ- ՓՈՔՐԵՐԻ ԱՇԽԱՐՀ


Երաժշտության հեղինակ՝ Մանե Հակոբյան
Խոսքերի հեղինակ՝ Ավետ Բարսեղյան
Երգում է Լիդուշիկը

Մեծերի աշխարհում ես իմ տեղը չեմ գտնում,
Շատ զբաղված են գործերով ու աշխատանքով:
Փոքրերով հավաքվենք, մեր աշխարհը կառուցենք
Ու հրավիրենք այնտեղ հեքիաթներ գունեղ: X2

Փոքրերի աշխարհ, միշտ պայծառ,
Ձայն, հնչյուն ու բառ,
Օրը մեզ համար
Տոն է անդադար: X2

Փոքրերի մոլորակ, պտտվում ես շարունակ,
Քո կողքին արևն է մեր՝ ժպիտով անկեղծ:
Թե տխուր եք, մոլոր, Ձեզ խորհուրդ կտամ այսօր.
Մեր աշխարհ Դուք համեցեք, սիրտը Ձեր բացեք:

Փոքրերի աշխարհ, միշտ պայծառ,
Ձայն, հնչյուն ու բառ,
Օրը մեզ համար
Տոն է անդադար: X2

Փոքրերի աշխարհ, միշտ պայծառ,
Ձայն, հնչյուն ու բառ,
Օրը մեզ համար
Տոն է անդադար…

Մեկնաբանություններ

ԼԻԴՈՒՇԻԿ- ՓՈՔՐԵՐԻ ԱՇԽԱՐՀ