Աշնանային մարդուկներ

Քանի դեռ աշունը մեզ վերջնականապես հրաժեշտ չի տվել ու ձյան հետ փողոցներում կարելի է նաև աշնանային դեղնած-չորացած տերևներ ու եղևնու կոներ տեսնել, շտապենք «փրկել» նրանց ու նրանց օգնությամբ ստեղծել ահա այսպիսի հրաշալի աշնանային մարդուկներ:

Դե ուրեմն, իջեք բակ ու մի քանի եղևնու կոն, կաղին և տերև հավաքեք: Կոներից մենք կպատրաստենք մեր բուերին, կաղինների գլխիկները կծառայեն որպես բուերի տոտիկներ, կտուց և ականջներ, իսկ տերևիկները կօգտագործենք ձևավորման համար: Մեզ հարկավոր կլինի նաև գունավոր թուղթ, պլաստիրին և սոսինձ:

Նախ գունավոր թղթից պատրաստեք բուերի աչքերը: Թղթից կտրեք սպիտակ և սև շրջանակներ: Սև շրջանակները պետք է ավելի փոքր լինեն սպիտակներից և պետք է փակցվեն սպիտակների վրա այնպես, ինչպես պատկերված է նկարում:

bu

bu-1

Կոնը դրեք սուր ծայրով դեպի ներքև և վրան փակցրեք աչքերը: Կաղինների գլխիկներից կտրատեք երեք փոքրիկ եռանկյուն՝ ականջների և կտուցի համար: Ականջներն ամրացրեք կոնին սուր ծայրով, իսկ կտուցը ամրացրեք ամբողջությամբ: Եթե կաղինը կտրատել դժվարանում եք, ապա կտուցը և ականջները կարող եք պատրաստել տերևներից:

Պլաստիրինով լցրեք կաղինների գլխիկներն ու ամրացրեք կոնի ներքևի մասում՝ որպես բուերի տոտիկներ:

Փոքրիկ ճյուղից հենարան պատրաստեք բուերի համար և ամրացրեք պենոպլաստի վրա, պենոպլաստն էլ ծածկեք տերևներով կամ գունավոր թղթիկներով:  Դե ինչ, ստացվե՞ց: Հարմար տեղավորեք աշխատանքը ձեր սենյակում և թող այն ձմռանը հիշեցնի ձեզ ոսկեգույն աշնան մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

6 + 7 =