ՄԱՍ 19-ՐԴ. ՄԱՇԱՆ ՈՒ ԱՐՋԸ


Մի օր Միշան գնաց անտառ սունկ հավաքելու: Եվ ո՞վ կմտածեր, որ սնկի փոխարեն անտառում կարելի կլինի դաշնամուր գտնել: Իհարկե դաշնամուրը զամբյուղի մեջ չէր տեղավորվի, բայց Միշան այնուամենայնիվ այն տեղափոխեց իր տուն: Այն, որ Միշան շատ տաղանդավոր էր, մենք գիտեինք, բայց որ այսպես կկարողանար նաև դաշնամուր նվագել…

Բայց մի՞թե Մաշան նրան թույլ կտա միայնակ վայելել այդ հաճույքը: Միշան ստիպված է սովորեցնել նաև նրան: Եվ եթե բոլորը դաշնամուր նագելու համար ստիպված են յոթ տարի սովորել ու անգիր անել սոլֆեջիոյի դասերը, ապա Մաշայի դեպքում մուլտֆիլմի հրաշքով ամեն ինչ ստացվում է առանց մեծ ջանքերի: Պարզվում է՝ նա ոչ միայն դաշնամուր, այլև բոլոր հնարավոր և անհնար երաժշտական գործիքների վրա կարող է նվագել… Տաղանդավոր Մաշան ու արջը և նրանց կատարումները մուլտֆիլմի 19-րդ՝ «Նվագախմբի փորձը» սերիայում:

Մեկնաբանություններ

ՄԱՍ 19-ՐԴ. ՄԱՇԱՆ ՈՒ ԱՐՋԸ

log in

reset password

Back to
log in