facebook

«ԽՆՁՈՐՆԵՐՈՎ ՊԱՐԿԸ». ՄՈՒԼՏՖԻԼՄ


Խորհրդային բարի մուլտերի սիրահարներին ենք ներկայացնում «Խնձորներով պարկը» մուլտֆիլմը: Այս մուլտֆիլմը նկարահանվել է 1974 թվականին ու մինչև այսօր մեր մայրիկների ու հայրիկների ամենասիրելի մուլտֆիլմերից մեկն է: Համոզված ենք՝ դու նույնպես շատ կսիրես այն, երբ դիտես:

Մուլտֆիլմը պատմում է հոգատար հայրիկ Նապաստակի մասին, ով իր ձագուկների համար խնձոր բերելու համար ուղևորվում է վտանգներով լի անտառ: Երկար փնտերելուց հետո նա վերջապես գտնում է այն խնձորենին, որի ճյուղերը կախվել էին համեղ խնձորների ծանրությունից: Այդ խնձորներով լցնելով իր պարկը Նապաստակը ճանապարհ է ընկնում դեպի տուն:

Բայց խղճում է իր ճանապարհին հանդիպած գազանիկներին ու իր խնձորներից բաժին հանում նաև նրանց: Եվ տուն հասնելուն պես տեսնում է, որ իր պարկը արդեն դատարկ է: Ստիպված Նապաստակ հայրիկը կրկին շտապում է անտառ: Թե ինչ փորձությունների մեջ է  ընկնում նա և թե ինչպես է «վարձատրվում» իր առատաձեռնության համար, դիտեք մուլտֆիլմում:

Բարի և ուսուցողական մուլտֆիլմ, որ մեզ ևս մեկ անգամ հիշեցնում է. երբ լավություն ես անում, այն ի վերջո կրկնակի չափով վերադառնում է քեզ:

Ավելի շատ մուլտֆիլմեր կարող ես դիտել այստեղ:

Մեկնաբանություններ

«ԽՆՁՈՐՆԵՐՈՎ ՊԱՐԿԸ». ՄՈՒԼՏՖԻԼՄ