ԱՄԱՆՈՐՅԱ ՊԻՑՑԱ


ամանորյա պիցցա

Ամանորի նախաշեմին հարկավոր է պատրաստել ամանորյա պիցցա: Դրա համար մեզ պետք են.

-նրբերշիկ
-տոմատի մածուկ
-բուլղարական պղպեղ
-պանիր
– կանաչի` քո ընտրությամբ

 Պատրաստման եղանակը`

Միացնել ջեռոցը, որ տաքանա, իսկ մինչ այդ լոշիկի վրա քսել տոմատի մածուկը, հետո վրան լցնել քերիչով անցկացրած նրբերշիկն ու պանիրը, ավելացնել նաև կանաչին և եփել 15-20 րոպե: Երբ արդեն պատրաստ լինի համեղ պիցցան, պետք է կտրել եռանկյունաձև և եղևնու տեսք տալ: Իսկ բուլղարական պղպեղը պետք է կտրել աստղաձև և եղևնի պիցցան ու ափսեն զարդարել դրա օգնությամբ:

Իսկ ո՞վ է ասել, որ Ամանորի գիշերը պարտադիր պետք է թանկարժեք և ծանր ուտեստներ պատրաստել…

Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ԱՄԱՆՈՐՅԱ ՊԻՑՑԱ

log in

reset password

Back to
log in