Ազնիվ Մոծակի Խոսք

Մեր Մասին | Կանոններ | Հարցեր | Նախագծեր | Խորհուրդներ
Մանկական ժամանցային կայք

ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ- ՁՅՈՒՆ

Ձյուն

Ձյունը երկար սպասեց

Գիշերվա խորհրդին,

Մինչև լույսերը հանգան,

Ու ձայները լռեցին:

Ու հանկարծ գիշերվա մեջ

Ինչ-որ բան զրնգաց,

Խենթի պես պարելով՝

Փաթիլներն իջան ցած:

 

Ձյունը գալիս է դանդաղ,

Ձյունը իր երգն է երգում,

Ձյունը իջնում է թեթև,

Ձյունն իր հեքիաթն է պատմում:

 

Արծաթե թիթեռնիկներ՝

Պոկված կապույտ հեքիաթներից,

Թևածելով իջան ներքև,

Երգով լցրին քաղաքը ծեր:

Ու երազկոտ կտուրներին

Բերին ճերմակ հանդարտություն,

Ու երազկոտ կտուրներին

Բերին ճերմակ հանդարտություն…

 

Ձյունը գալիս է դանդաղ,

Ձյունը իր երգն է երգում,

Ձյունը իջնում է թեթև,

Ձյունն իր հեքիաթն է պատմում:

 

Ոսկեծամ գեղեցկուհի

Առանց քեզ ես չեմ ապրի,

Առանց քեզ ձյունը ճերմակ

Ախ, շուտով կդադարի:

Հայտնվիր գիշերվա

Իրական հեքիաթում,

Որ մինչև լուսաբաց

Մեզ իր գիրկն է առնում:

 

Ձյուն, սպիտակ ձյուն,

Մեղքերիս բեր թողություն,

Սպիտակ ձյուն,

Իմ ճերմակ քնքշություն,

Սպիտակ ձյուն,

Իմ ճերմակ մանկություն:

 

Արծաթե թիթեռնիկներ՝

Պոկված կապույտ հեքիաթներից

Թևածելով իջան ներքև,

Երգով լցրին քաղաքը ծեր:

Ու երազկոտ կտուրներին

Բերին ճերմակ հանդարտություն,

Ու երազկոտ կտուրներին

Բերին ճերմակ հանդարտություն…


2 Responses to ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ- ՁՅՈՒՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:




Կարդացեք նաև
  • Իմ արջուկըՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳ - ԻՄ ԱՐՋՈՒԿԸ

    Իմ արջուկին ես կգրկեմ Ու նրա համար երգ կհորինեմ, Որ նա անուշ ինձ հետ քնի, Երազում անտառը իր տեսնի: Անուշ…

  • դպրոցականԵՐԳ - ԻՄ ՕՐԸ

    Երգում է Անգելինան «Ես քո տարիքում Շատ եմ սովորել կյանքում», - Միշտ լսում ենք մենք մեծերից: «Քո դասերը…

  • Լուարա Հայրապետյան - ԲարսելոնաԼՈՒԱՐԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ - ԲԱՐՍԵԼՈՆԱ

    Ոչ պարան և ոչ էլ հոլ, Միմիայն խաղալ ֆուտբոլ, Իմ եղբոր մտքում մի թիմ, Բարսելոնա: Մեր բակում չկա դադար, Տղաների…

  • Գտնված երազԵՐԳ, ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ ԵՎ ԽՈՍՔԵՐ. ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶ

    Գիշերվա աստղազարդ նկարում Արթնացան շշուկները անուշ, Եվ լուսինը դեմքիդ վրայով Մեղմ սահեց ժպիտով իր սիրուն:…

  • happy birthdayԱՆԱՀԻՏ - HAPPY BIRTHDAY

    Երգում է Անահիտը Երաժշտության հեղինակ՝ Մանե Հակոբյան Խոսքերի հեղինակ՝ Մանե Հակոբյան  Ծննդյան իմ…