facebook

ՎԻՇԱՊԻԿԻ ՈՒՂԵՐՁԸ


Վիշապիկի ուղերձը

Սիրելի, բարի փոքրիկ,
Քեզ գրում է մի վիշապիկ,
Քանի՜- քանի՜ մոլորակներ
Թռչելով անցել եմ ես
Ու կտրելով աշխարհներ՝
Այս երկրում գտել եմ քեզ:

Շների մեծ մոլորակում
Միայն հաչում էին անվերջ,
Իսկ ցմփորիկ խոզուկները
Խռխռում էին ցեխի մեջ:

Հուժկու ցլերը մենամարտում…
Կապիկները՝ պար բռնում…
Իսկ վագրերը մռնչում էին,
Նապաստակին վախեցնում:

Ծուղրուղու էին կանչում աքլորները,
Արագ սուրում էին ձիերը,
Ոչխարները՝ մեղմ մայում,
Առնետները ՝ վազվզում,
Օձն էլ հողի շերտերում
Լուռ սողում էր ու սողում:

11 մոլորակից և ոչ մեկում
Երջանկություն չէի գտնում,
Եվ միայն 12-րդ երկրում,
2012 թվականին՝
Ուղիղ ժամը 12-ին,
Ես գտա քո տան ուղին:

Բացիր դուռդ, դե՛ շտապիր,
Իմ լավ ընկերը դարձիր,
Միասին տոնենք գալուստս
Ու սկսենք մեր Նոր տարին

Լիլիթ Սարգսյան

Մեկնաբանություններ

ՎԻՇԱՊԻԿԻ ՈՒՂԵՐՁԸ

log in

reset password

Back to
log in