facebook

«ՏԱՆԸ ՄԵՆԱԿ». ՄԱՇԱՆ ՈՒ ՄԻՇԱՆ


Տոնական տրամադրություն ամենուր է և ներխուժել է նաև Մաշայի ու Միշայի կյանք: Այո, այո, մուլտֆիլմի 21-րդ մասում կրկին Նոր տարին դիմավորելու ենք Մաշայի հետ:

Այս անգամ նա իրեն ավելի խելոք կպահի, կհագնի ուրախ ծաղրածուի հագուստներ ու մի քիչ էլ «ձմեռպապիկություն» կանի: Չէ՞ որ բոլորն են երազում նվերների մասին և նրանց երազանքներն անպայման պետք է իրականանան: Եվ, իհարկե, «երազանքներ իրականացնող» Մաշան պարզապես իրավունք չունի իր հավատարիմ ու համբերատար ընկերոջ մասին մոռանալու և նրա համար էլ հրաշալ անակնկալ է պատրաստել:

Վերջ, էլ ոչինչ չենք ասի, այ կդիտեք մուլտֆիլմը ու կհասկանաք ամեն ինչ: Մաշան ու Միշան ձեզ են սպասում: Դե, ձեզ հաճելի մուլտդիտում, իսկ Մաշային ու Միշային էլ՝ շնորհակալություն՝ 2011 թվականին մեզ այսքան ժպիտ պարգևելու համար:

Մեկնաբանություններ

«ՏԱՆԸ ՄԵՆԱԿ». ՄԱՇԱՆ ՈՒ ՄԻՇԱՆ