ՍՈՒՐԲ ԾՆՆԴԻ ՀՐԱՇՔԸ – Օ ՀԵՆՐԻ


Սուրբ Ծննդի հրաշքը

Սուրբ Ծնունդը միշտ իր հետ հրաշքներ է բերում: Անգամ այն դեպքում, երբ իրավիճակը ձեզ անելանելի է թվում, և հրաշքի մասին խոսք անգամ լինել չի կարող, ամեն ինչ կարող է զարմանալի ընթացք ստանալ…

Շատ տարիներ առաջ գրող Օ՛Հենրին, որին այն ժամանակ դեռ կոչում էին Ուիլյամ Սիդնեյ Պորտեր, ամերիկյան բանտերից մեկի բանտարկյալ էր: Ազատության մեջ մնացել էր նրա փոքրիկ աղջիկը: Եվ երբ Ծննդյան տոները մոտեցան, Պորտերը մտածում էր, թե ինչ կարելի է նվիրել աղջկան, նա ոչ գումար ուներ, ոչ էլ այն վաստակելու հանարավորություն:

Ծննդյան տոների հրաշքը կարծես նրան ստիպեց մի հեքիաթ գրել, նա դրա տակ ստորագրեց միտքն եկած առաջին անվամբ՝ Օ Հենրի, եւ ուղարկեց մի թերթի խմբագրություն: Հեքիաթը տպագրվեց թերթի տոնական համարում եւ Օ՛Հենրին ոչ միայն հոնորար ստացավ, այլեւ ճանաչում ձեռք բերեց: Իսկ նրա աղջիկը ստացավ ամենալավ ծննդյան նվերը…

Եվ սա միայն մեկն է հազարավոր հրաշքներից…

Մեկնաբանություններ

ՍՈՒՐԲ ԾՆՆԴԻ ՀՐԱՇՔԸ – Օ ՀԵՆՐԻ

log in

reset password

Back to
log in