ԵՐԳ. ԱՐԻ, ՆՈՐ ՏԱՐԻ

Երգի հեղինակ՝ Անահիտ Շահզադեյան
Երգում է Սյուրպրիզ խումբը

Գիշերը Նոր տարվա
Երգեր է երգում,
Աստղերն են փայլում,
Տոնածառը զարդարում: x2

Արի, Նոր տարի,
Արի, դու իմ բարի,
Բոլոր երազանքները
Մեր կատարիր: x2

Հեքիաթն է կանչում
Ձմեռ պապիկին,
Ձյունանուշն էլ մեզ մոտ
Հյուր կգա կրկին:  x2

Արի, Նոր տարի,
Արի, դու իմ բարի,
Բոլոր երազանքները
Մեր կատարիր:  x2

Եվ այդ հեքիաթում
Կապրեմ ես այս գիշեր,
Փոքրիկ թզուկները
Բերում են նվերներ: x2

Վառենք եղևնու
Լույսերը գույնզգույն,
Վառենք մեր սրտերը,
Որ լույս լինի դրսում:

Արի, Նոր տարի,
Արի, դու իմ բարի,
Բոլոր երազանքները
Մեր կատարիր: x2

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

5 մեկնաբանություն

  1. ԼԻԼԻ

    ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԵՐԳԵՐԻ ՆՈՏԱՆԵՐՆ ՉԵՔ ՏԵՂԱԴՐԻ ՈՐ ՇԱՏ ԽՆԴՐԵՆՔ;

    1. mocak

      Լիլի ջան, ցավոք մենք չունենք այս երգերի նոտաները:

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի