ԵՐԳ. ԱԼՈ, ՁՄԵՌ ՊԱՊԻ


Երգի հեղինակ՝ Անահիտ Շահզադեյան

Երգում է Սյուրպրիզ խումբը

Ա-ալո, Ձմեռ պապի,
Քեզ սպասում ենք անհամբեր,
Մենք գիտենք ամեն տարի
Մեզ բերում ես նվերներ:
Գույնզգույն վառվող լույսեր,
Տոնածառ, շատ բարիքներ,
Եվ երգող խաղալիքներ,
Եվ քայլող նոր տիկնիկներ:

Նոր տարի, Նոր տարի,
Քեզ սպասում ենք, շուտ արի:
Նոր տարի, Նոր տարի,
Տոնածառը զարդարի:
Նոր տարի, Նոր տարի,
Դու երազն ես մեր բարի,
Նոր տարի, Նոր տարի,
Քեզ սպասում ենք, շուտ արի:

Այս գիշեր բոլոր դռները
Թող թակի Ձմեռ պապին,
Արթնանում են հեքիաթները,
Երբ գալիս է Նոր տարին:
Տոնածառը շողշողում է,
Թող տարին բարի լինի:
Իսկ աստղերը մեզ հուշում են,
Շնորհավոր Ձեր Նոր տարին:

Նոր տարի, Նոր տարի,
Քեզ սպասում ենք, շուտ արի:
Նոր տարի, Նոր տարի,
Տոնածառը զարդարի:
Նոր տարի, Նոր տարի,
Դու երազն ես մեր բարի,
Նոր տարի, Նոր տարի,
Քեզ սպասում ենք, շուտ արի: x2


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։