ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ


17-րդ դարում Լյուդովիկոս 14-րդը որոշեց իր փոքրիկ տղայի դաստիարակության համար հին հռոմեական և հունական գրականության դասագիրք պատրաստել: Նա պատվիրեց հրատարակել գիրքը երեխաների համար պարզեցված լեզվով և առանց անպարկեշտ նկարագրությունների: Հետաքրքիր է, որ պատվերն ընդունվեց, բայց ի կատար ածվեց, միայն թե աշխատանքներն ավարտվեցին 28 տարի հետո, երբ գիրքը երբեմնի փոքրիկ տղային վաղուց արդեն պետք չէր:

Վերջին տարիներին ԱՄՆ-ում ծնողները սկսել են հաճախակի իրենց երեխաներին անվանակոչել հանրահայտ բրենդների անուններով: Աղջիկների տարածված անուններ են Արմանին, Շանելը, իսկ տղաների համար, օրինակ, Լեքսուսը:

Կորեացի փոքրիկների տարիքը սկսում են հաշվել հենց բեղմնավորման պահից սկսած: Արդյունքում նրանք, ըստ փաստաթղթերի, միշտ 9 ամսով ավելի մեծ են, քան այլ երկրների իրենց հասակակիցները, թեև ֆիզիկական ոչ մի տարբերություն իրականում չկա:

Չինաստանում բնակչության խիստ մեծ թվի պատճառով ընտանիքներին արգելված է մեկից ավելի երեխա ունենալ: Արդյունքում շատ ամուսիններ ընդհատում են հղիությունը, եթե պարզվում է, որ երեխայի սեռը իգական է: Իսկ հիմա դա հանգեցրել է այն բանին, որ Չինաստանում կանանց շատ մեծ «պակասորդ» կա: Նրանք 20 միլիոնով պակաս են, քան տղամարդիկ:

Լեգո խաղի մասնիկները պատրաստված են պլաստմասայից, որը պարունակում է հատուկ նյութ, որն անմիջապես ճանաչում են ռենտգենային սարքերը: Այդպես խաղի հեղինակները հոգացել են այն երեխաների մասին, ովքեր սովորություն ունեն կուլ տալու փոքրիկ խաղալիքները, և պատրաստել են խաղի մասնիկներն այնպես, որ դրանք անմիջապես երևան ռենտգենային լուսանկարների վրա:

Եթե երեխայի մայրն ունի 1-ին խմբի արյուն, իսկ հայրը՝ 2-րդ խմբի արյուն, բայց նրանց փոքրիկն ունի 3-րդ խմբի արյուն, հարկ չկա անմիջապես կասկածել մայրիկին: Իրականում երեխան կարող է ժառանգել ծնողներից մեկի արյան խումբը կամ էլ կարող է նրա արյան խումբը կարող է հավասար լինել ծնողների արյան խմբերի գումարին:

Մեկնաբանություններ

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

log in

reset password

Back to
log in