ՈՒԶՈ՞ՒՄ ԵՍ ԴԱՌՆԱԼ ԼՐԱԳՐՈՂ…


Ուզո՞մ ես դառնալ լրագրող: «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը հայտարարում է մրցույթ 13-17 տարեկան այն դպրոցականների համար, ովքեր սիրում են գրել, հետաքրքրվում են լրագրությամբ և կցանկանային դառնալ ամսաթերթի ստեղծողներից մեկը:

Պատանի լրագրողների խումբն ընտրվելու է մրցութային կարգով, որը կանցկացվի երկու փուլով:

Առաջին փուլին մասնակցելու համար պետք է ներկայացնել հետևյալ թեմաներից որևէ մեկով գրված ստեղծագործություն.

1. «Անկախ հայրենիքս 20 տարեկան է»,

2. «Այս աստղազարդ երկնքի տակ»,

3. «Նրա աչքերից մեզ է նայում Փոքրիկ իշխանը»:

Անհրաժեշտ է նշել նաև տարիքը, դպրոցը և հեռախոսահամարը:

Աշխատանքները խմբագրություն պետք է ներկայացվեն 2012 թ. հունվարի 23-ից փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում` ուղարկելով myarevatsaghik@gmail.com էլ.փոստին կամ Կորյունի 19 ա հասցեով:

Երկրորդ փուլը կանցկացվի ամսաթերթի խմբագրությունում` տեղում հանձնարարված թեմաներով: Ընտրված խմբի համար «Արևածաղկի» խմբագրությունը կկազմակերպի լրագրության անվճար դասընթացներ, որոնք հաջողությամբ ավարտելու դեպքում մասնակիցները կստանան ավարտական վկայական:

Պատանիները կմասնակցեն նաև լուսանկարչության, ռեժիսորական և օպերատորական վարպետության դասընթացների:

Մեկնաբանություններ

ՈՒԶՈ՞ՒՄ ԵՍ ԴԱՌՆԱԼ ԼՐԱԳՐՈՂ…

log in

reset password

Back to
log in