«ՈԶՆԻՆԵՐԸ». ՄԱՆԿԱԿԱՆ ՏՈՐԹԵՐ


Ի՞նչ է մեզ հարկավոր

Կլոր հաց
Տոստերի համար նախատեսված պանրի 3  շերտիկ՝ բաց գույնի
Տոստերի համար նախատեսված պանրի 4  նարնջագույն շերտիկ
Հազարի 8 տերևիկ
Սիսեռի հատիկներ
Սև ձիտապտղի հատիկներ
Հաղարջի հատիկներ
Կանաչ սոխ
Մաղադանոսի փոքրիկ ճյուղեր
4 եփած ձու
4 շերտ երշիկ
Նախապես պատրաստված պաշտետ
Կարագ

Ի՞նչ է հարկավոր անել

Հացը լայնությամբ բաժանեք երկու մասի, նրանց մեջտեղում քսեք կարագը ու կրկին դրեք իրար վրա: Հիմա հացը բաժանեք չորս կտորի, ապա յուրաքանչյուր կտորը՝ ևս երկու մասի: Յուրաքանչյուր մասի վրա մի քիչ պաշտետ քսեք, ապա ամեն մասի վրա դրեք հազարի մեկ տերևիկ:

Հալեցրած պանրի շերտիկները բաժանեք երկու մասի՝ եռանկյունիների տեսքով: Բաց գույնի շերտիկների վրա դրեք հաղարջի հատիկները և մաղադանոսի տերևիկները: Նարնջագույն կտորների վրա շարեք երշիկի կտորները: Ապա վերցրեք եփած ձուն, մի կողմից կտրեք այն, որպեսզի կարողանա պահպանել հավասարակշռությունը, և կտրած կողմով դրեք ներքև: Վերցրեք կանաչ սոխը և փոքրիկ հավասարաչափ մասերի բաժանեք ու ասեղիկների պես խրեք ձվի մեջ: Ահա և պատրաստ է մեր ոզնին, որով կարող ենք համալրել մանկական տորթեր շարքը: Նույնությամբ պատրաստեք ևս 3 ոզնի և դրեք երշիկի կտորների վրա:

Ձիթապտղի հատիկիներից կտրեք և փոքրիկ աչքեր պատրաստեք ոզնիների համար, իսկ սիսեռի հատիկները կծառայեն նրանց համար որպես քիթ: Որպեսզի դրանք չգլորվեն, կարող եք ամրացնել կարագով: Պանրի մի շերտիկից էլ փոքրիկ ծաղիկ պատրաստեք ու զարդարեք մեր համեղ տորթի կենտրոնը: Ահա և վերջ: Բարի ախորժակ…

Մեկնաբանություններ

«ՈԶՆԻՆԵՐԸ». ՄԱՆԿԱԿԱՆ ՏՈՐԹԵՐ

log in

reset password

Back to
log in