ՌՈՒԲԵՆԻ ՆՎԵՐԸ MOCAK.AM – ԻՆ


Ես Ռուբենն եմ, 7 տարեկան, սովորում եմ Ն.Աղբալյանի անվան դպրոցի 2-րդ դասարանում: Սիրով Ձեզ եմ ուղարկում իմ ստեղծագործությունը՝ նկարս Հրապարակի տոնածառի  մոտ,  որն իմ առաջարկով  նկարահանել է   հայրս:Սիրելի Մոծակ, դու այնքան լավն  ես, որ ես որոշեցի, հայրիկիս օգնությամբ քեզ նաև մի երգ  նվիրել՝ գուցե հավանե՞ս:

ruben

Ահա այն հրաշալի երգը, որ նվիրել է Mocak.am – ին, և որը մենք մեծ սիրով ներկայացնում ենք այստեղ: Դուք ոչ միայն կարող եք դիտել Ռուբենի կատարումը, այլև ձայնակցել նրան:

ՄՈԾԱԿ

Դու երգում ես ու պարում ես,
Հեքիաթներ ես մեզ պատմում,
Կատակում ես, թռչկոտում ես
Քո սրտաբաց ժիր կայքում:
Մենք էլ քո հետ պտտվում ենք
Գարնան թիթեռների պես,
Վազվզում ենք, գլորվում ենք.
Այնպես, ինչպես դու ուզես:

ԿՐԿՆԵՐԳ.
Մոծակ, Մոծակ, մեր այդպես բարի,
Քո ծակոցը խուտուտիկ միշտ ուրախացնի:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։