ԻՆՉՊԵ՞Ս ՍՈՎՈՐԵԼ ԱՐԹՆԱՆԱԼ ՎԱՂ ԱՌԱՎՈՏՅԱՆ

Երբ զանգում է զարթուցիչը, երբ մայրիկը լույսը վառում և անընդմեջ բղավում է քո անունը, նշանակում է՝ արդեն առավոտ է և հարկավոր է արթնանալ: Եվ մինչ դու մայրիկին համոզում ես թույլ տալ մի երկու րոպե էլ վայելել անկողնուդ ջերմությունը, քեզ հետապնդում են տասնյակ մտքեր` պետք է հագուստ ընտրել, դասավորել պայուսակը, կրկնել ֆիզիկան…

Բայց երբ աչքդ ընկնում է ժամացույցին, կայծակնային արագությամբ անցնում ես գործի և հինգ րոպեից դու արդեն դռան առաջ ես: Այսպես է սկսվում քո ամեն օրը, բայց վաղն այդպես չի լինի, եթե հետևես մի քանի պարզ կանոնների:

Որպեսզի առավոտյան իզուր ժամանակ չկորցնես, ամենաանհրաժեշտ բաները պատրաստիր երեկոյան` դասեր, հագուստ, պայուսակ և այլն: Զարթուցիչը կարող ես դնել մեկ ժամ ավելի վաղ, այդ դեպքում քո ուզած ժամին դու հաստատ արթուն կլինես: Զարթուցիչդ մի անջատիր նաև հանգստյան օրերին:

Small toddler boy (4 years old) is lying in bed and showing tongue. He is looking at the camera. Old clock show 6 o'clock. Brick wall

Բացի դա զարթուցիչի զանգելուն պես պարտադիր չէ վեր թռչել անկողնուց, քանի որ մեր ուղեղին 15 րոպե է պահանջվում արթնանալու համար: Դե այդ րոպեներն էլ մենք կօգտագործենք նախավարժանքի համար տաք անկողնու մեջ.

-Նախ շատ կարևոր է սրտանց հորանջելը: Դա էլ է նախավարժանք համարվում:
-Նախավարժանք աչքերի համար. չէ՞ որ նրանք ամենաշատն են հոգնում օրվա ընթացքում: Գլուխն անշարժ պահելով` պետք է նայել պատուհանին, հետո՝ պատին, առաստաղին և այլն:
-Սենյակը մի լավ տնտղելուց հետո մեզ մնում է մի շատ հաճելի գործ` ձգվել ամբողջ մարմով:

Լավ, բավական է, արդեն ժամանակն է դուրս գալ անկողնուց: Կարող ես միանգամից վեր կենալ, կարող ես վերմակից նախ դուրս հանել ոտքերը, ձեռքերը և հետո նոր միայն ամբողջ մարմինը. սա արդեն ինքդ որոշիր:

Child-In-Bed-2-e1410873944350

Այ հիմա կարող ես գնալ լոգարան և լիովին թարմանալ: Ու հանկարծ չմոռանաս նախաճաշի մասին: Մենք քեզ արդեն տեղեկացրել ենք`ինչպես անել, որ նախաճաշը լինի նաև զվարճալի:

Հիշիր, որ այս ամենի սկիզբն է միայն դժվար: Եվ եթե հետևես այս պարզագույն կանոններին, առավոտն իսկապես բարի կլինի…

Անի Ավագյան

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի