ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ - ՄԱՍ 1-ԻՆ

Անի Մաղաքյան Գլուխ առաջին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԺԱՄԻՆ Երևանյան դպրոցներից մեկում յոթերորդ դասարանի պատմության ուսուցիչը` ընկեր Համբարձումյանը, սեպտեմբերյան մի շոգ հինգշաբթի պատմում էր հեթանոսության մասին: [more]

ԽՈԶԻ ԴՆՉԻ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Անտառում խոզուկները երկուսն էին: Երկուսն էլ՝ քույր ու եղբայր թմբլիկ, չաղլիկ, վարդագույն, միայն թե նրանք աղվեսի պես սուր դունչ ունեին [more]

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՅԲՈՒԲԵՆ - ՄԱՍ 3-ՐԴ

Ահա և դասերն ավարտվեցին, առջևում նոր ուսումնական տարի է, և  բազմաթիվ փոքրիկներ առաջին անգամ դպրոց են գնալու՝ սպիտակ վերնաշապիկներով, գեղեցիկ [more]

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ - ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՅԱՐԱՆՈՒՄ

Մանկության կայարանում տեղ զբաղեցնելով Կյանքի գնացքում՝ մի՛ փորձեք անպայման տեղ գրավել պատուհանի մոտ: Տպավորությունը խիստ մակերեսային կլինի: Եվ բոլորովին կարևոր [more]

ԾԻԱԾԱՆ - ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ

Երգի հեղինակ՝ Լիանա Հարությունյան Երգում է Ծիածան խումբը Ծիրանի մի ճյուղ, մի դալար բարդի Խոսուն, նախշազարդ, հին խաչքարների, Ծուխը երդիկի հայոց օջախների Տունն է, [more]

ՀԱՄՈ՜Վ ՃՈՒՏԻԿ

Լսու՞մ ես՝ ինչպե՜ս է աղմկում փորիկդ, հը՜մ, հաստատ քաղցած է: Ուրեմն քեզ նորից օգնության կգան ձեռքերդ ու դուք միասին կպատրաստեք [more]

ՄԱՆԿԱԿԱՆ ՇՈԿՈԼԱԴԵ ԿՈԿՏԵՅԼ

Եվ այսպես, արևի աշխատանքային օրերը սկսված են... Իսկ դա նշանակում է, որ սառը հյութերի ու պաղպաղակների ժամանակն է: Եվ նրանց [more]

ՋԱՆՆԻ ՌՈԴԱՐԻ - ԱԼԻՍԱ ԳԼՈՐԻԿԸ

Հիմա ես քեզ կպատմեմ Ալիսա-Գլորիկի մասին: Ինչու՞ է կոչվում «Գլորի՞կ». Որովհետև նա շարունակ գլորվում ընկնում էր, շարունակ ու ամեն տեղ: Մի [more]

ՀԵՔԻԱԹ. ԵՐԿՈՒ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏ

Երկու մեծահարուստՄի բարի և հարուստ մարդ կար: Նա բերքառատ և հուռթի այգի ուներ: Իսկ նրա այգեպանը էլ ավելի բարեխիղճ էր: Նա ընչաքաղց չէր և արդար ու ազնիվ ծառայում էր այգետիրոջը: Այգետերն էլ իր հերթին շատ էր սիրում այգեպանին և, քանի որ ընտանիք չուներ, նրան իր որդու պես էր վերաբերվում: Նա թուլատրում էր այգեպանին օգտվել այգուց, ըմբոշխնել այգու բարիքները: Սակայն դրանք այնքան շատ էին, որ այգետերը վաճառում էր ավելացած պտուղները, իսկ աղքատներին ուղղակի նվիրում էր:

Հարուստ բարեգործի մասին հարգանքով էին խոսում բոլոր նրանք, ովքեր օգտվում էին այգու բարիքներից և նույնիսկ նրանք, ում պետք չեր այդ օգնությունը: Դա դուր չէր գալիս քաղաքի մյուս մեծահարուստներին, որովհետև նրանք էլ էին ուզում հարգված լինել, բայց ագահ էին և ոչ ոքի չէին օգնում: Նրանք մտածեցին և որոշեցին փորձության ենթարկել այգետիրոջը:

Մի անգամ այգեպանը սովորականի պես օգնում էր տիրոջը վաճառքի և նվիրատվության գործում: Աղքատները ձրի միրգ էին ստանում և գոհ հեռանում` չմոռանալով Աստծուց երկար կյանք խնդրել այգետիրոջ համար: Մյուսները չնչին գումար էին վճարում այգետիրոջը և նույնպես գոհ հեռանում:

Հերթական այցելուն աղքատ ու հիվանդ տեսք ուներ:

-Ա՜խ, պարոն, ողջ կյանքս սոված ու անտուն թափառեցի, բայց ոչ մեկից օգնություն չստացա: Հիմա էլ հիվանդ եմ ու լքված: Ինձ մի չնչին ապրուստի միջոց չէի՞ր տա:

Այգեպանը լուռ մոտեցավ խաղողի որթատունկերին, որպեսզի խաղող տա աղքատին:

-Սպասի՛ր,- հանկարծ լսվեց տիրոջ խիստ ու հրամայական ձայնը:

Այգեպանը անակնկալի եկած նայեց այգետիրոջը: Այգետերը ուշադիր զննում էր հաճախորդներին: Նրանց մեջ էլի աղքատներ կային: Նա նայեց նրանց հագուստին, հողաթափերին և նրանց մեջ արտաքին շատ չնչին  տարբերություն տեսավ միայն: Բայց երբ նա նայեց նրանց աչքերի մեջ, երբ փորձեց թափանցել նրանց հոգու խորքը, ամեն ինչ հասկացավ և տեսավ ճշմարտությունը. դիմողը մեծահարուստ էր: Մինչ աղքատը սրդողած նայում էր հողատիրոջը, հողատերը հանդարտված և արդեն մեղմ ձայնով դիմեց այգեպանին.

-Տղաս,-ասաց նա,- այս մարդուն այգու ամենալավ բարիքներից տուր և ամենաթանկ գնով:

Այգեպանը կատարեց պատվերը: Շփոթված մեծահարուստը, ըստ սովորության ձեռքը տարավ գրպանը, սակայն ցնցոտիների մեջ ոչ մի դրամ չկար:

-Ոչինչ հարկավոր չէ,- ասաց հողատերը,- դու արդեն վճարեցիր ամենաթանկ գինը` քո պատիվը: Իսկ ես, կարծում եմ, քեզ արդար ապրուստի ամենալավ միջոցը սովորեցրի` ազնվությունը, որը միշտ պետք է ուղեկցի մարդուն:

 Սոնա Բեզիրգանյան

 10 տարեկան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Միացեք մեզ
  
Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????