facebook

ԼԵԳԵՆԴԱՐ PAC-MAN-Ը


Այս խաղը կհիշեն համակարգչային խաղերի բոլոր սիրահարները: Pac-Man-ը հայտնվեց, երբ գրեթե ոչ մի համակարգչային խաղ դեռ գոյություն չուներ: Եվ անգամ այսօր, ունենալով միլիոնավոր մրցակիցներ, նա չի զիջում իր դիրքերը ու մնում է ամենահանրահայտ խաղերի շարքում: Դե եթե նա նահանջել չի պատրաստվում, ապա եկեք մենք էլ փորձենք պարզել, թե այդ ինչպես ստեղծվեց այս զվարճալի խաղն ու ինչպես հայտնվեց համակարգչային խաղերի «բուրգի» բարձունքում:

Pac-Man-ը ստեղծել է ճապոնացի ծրագրավորող Տորու Իվանատին ընդամենը 18 ամսվա ընթացքում: Խաղի միտքը նրա գլխում ծագել է, երբ պարզապես նայում էր պիցցայի կտորներին: Խաղի առաջին անվանումը pakku-man էր, ինչը ճապոներեն նշանակում էր «ուտել»:

Եվ այսպես, խաղը «լույս աշխարհ» եկավ 1979 թվականին: Այդ ժամանակ ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրա վրա: Միայն հաջորդ տարի Ամերիկայի Միացյալ Նահանգներում այն նկատեցին ու սկսեցին գնել: Եվ քանի որ Pac-Man-ը բռնություն չէր պարունակում իր մեջ, ապա այն սիրեցին ամենատարբեր տարիքի ու նախասիրությունների մարդիկ:

Ամենուրեք սկսեցին հայտնվել Pac-Man անվանումով խաղային սարքեր, որոնք ֆանտաստիկ հաջողություն էին վայելում: Իսկ խաղի հեղինակը բոլորովին չէր սպասում այսպիսի հաջողության: Նրանից հետո շատերը փորձեցին խաղը փոփոխության ենթարկել, սակայն Իվանատիի տարբերակն այդպես էլ մնաց ամենակատարյալը:

Pac-Man-ի ամենամեծ ռեկորդը սահմանվել է 1999 թվականին Բիլլի անունով մի տղայի կողմից խաղն ամբողջությամբ հաղթահարեց ընդամենը 6 ժամում՝ հավաքելով 3 333 360 очков: Նա հավաքեց բոլոր կետիկներն ու մրգերը ու «կերավ» բոլոր ուրվականներին:

Իսկ հիմա Pac-Man-ը ԱՄՆ-ում համարվում է համակարգչային խաղերի սիմվոլ: Երբեմնի սովորական համակարգչային խաղը արդեն դարձել է լեգենդ և նրա մասին դեռ շատ երկար կխոսեն:

Դե իսկ հիմա ճիշտ ժամանակն է խաղը փորձարկելու: Սկսե՞նք…

Ավելի շատ խաղեր կարող ես խաղալ այստեղ:

Մեկնաբանություններ

ԼԵԳԵՆԴԱՐ PAC-MAN-Ը

log in

reset password

Back to
log in