ԽԱՂ. ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ


Փոքրիկ Իշխանին բոլորն են սիրում, անգամ համակարգչային խաղեր ստեղծող մարդիկ: Դրա համար էլ նրանք Փոքրիկ Իշխանի մասին տասնյակ մանկական խաղեր են ստեղծել: Այդ խաղերում քեզ են սպասում քո սիրելի հերոսները՝ Փոքրիկ Իշխանը, Աղվեսը, Լապտերավառն ու մյուսները: Այդպիսի շատ հետաքրքիր խաղեր կարող ես գտնել ահա այս էջերում:

Այստեղ դու կկարողանաս օգնել Աղվեսին` որքան հնարավոր է արագ վազել ու հաղթահարել խոչընդոտները, կպատասխանես Գիտնականի հարցերին, կկարողանաս օգնել Վարդին, բաոբաբներին, Գառնուկին, Լապտերավառին ու մյուսներին` գտնելու իրենց կորած ստվերները, թվերը գծերի օգնությամբ իրար միացնելով` կարող ես ստանալ Փոքրիկ Իշխանի տարբեր նկարները, կարող ես լուսավորել երկնակամարը Լապտերավառի հետ միասին, Փոքրիկ Իշխանի հետ կարող ես ճամփորդել տարբեր մոլորակներով , Աղվեսի օգնությամբ էլ փախուստի դիմած Գառնուկին այգի վերադարձնել…

Դե ինչ, համեցիր… Իր նախասիրություններին համապատասխան խաղ այստեղ կարող են բոլորը գտնել, համոզված եմ` նաև դու:

Խաղալ

Ես էլ միայն ասեմ, որ սա Փոքրիկ Իշխանի պաշտոնական կայքն է` www.thelittleprince.com: Կարող ես ծանոթանալ նաև այս կայքի հետ…

Ավելի շատ խաղեր կարող ես խաղալ այստեղ:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։