facebook

ՄԱՄԱ – ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԲԱՌԸ


Չկա ավելի հաճելի ու սիրելի բառ փոքրիկների համար, քան «մամա»-ն: Մենք ամեն օր արտաբերում ենք այս բառը, երբ մայրիկի օգնության կարիքն ունենք, երբ նրան որևէ բան ենք ուզում ասել, երբ ցավ ենք զգում, և ուղղակի, հենց այնպես… Մեր կյանքում արտաբերած եթե ոչ ամենաառաջին, ապա գոնե երկրորդ բառը հենց «մամա»-ն է եղել:

Մայրիկը մեր կյանքի ամենաքնքուշ, ամենանուրբ ու ամնահոգատար մարդն է, ով միշտ մեզ հետ է, պատրաստ է համբերությամբ դիմանալ մեր չարաճճիություններին, կամ թեկուզ բարկանալ, բայց, իհարկե, անչափ սիրելով:

Գիտնականները նույնիսկ կարծում են, որ «մամա»-ն նաև ամբողջ մարդկության արտաբերած առաջին բառն է: Այդպիսի բառերից են նաև` «պապա» «տատիկ», «պապիկ»… Հատկանշական է, որ մայրիկներին գրեթե բոլոր լեզուներում կոչում են նույն կերպ: Ռուսաստանում մայրիկին ասում են` «մամա», Ֆրանսիայում` «մաման», գերմանացի փոքրիկներն ասում են` «մամա», անգլիացիները` «մեմմի», չինացիները՝ նույնպես «մամա», կորեացիներն էլ` «օմմա»:

Իհարկե, բացառություններ նույնպես կան: Վրացիներն, օրինակ, մամա են ասում ոչ թե մայրիկին, այլ հայրիկին: Սակայն հետաքրքիրն այն է, որ բոլոր երկրներում էլ «մայրիկ» բառի համանուն  բառը կազմված է երկու միևնույն վանկից:

 Տիգրանուհի Թասլակյան

Մեկնաբանություններ

ՄԱՄԱ – ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԲԱՌԸ

log in

reset password

Back to
log in