ՄՈՒԼՏՖԻԼՄ – ԱՌՅՈՒԾԻԿՆ ՈՒ ԿՐԻԱՆ


Արևի տակ ջեմացող Առյուծիկին ու Կրիային բոլորն են ճանաչում, միայն թե քչերը գիտեն, որ այս պատմությունը մի ամբողջ գրքի առաջին գլուխն է միայն: Սերգեյ Կոզլովը այս զվարճալի հերոսների ու նրանց մասին գրքի հեղինակն է: Ինչ զվարճալի արկածների մեջ ասես որ չեն ընկնում Առյուծիկն ու Կրիան այդ գրքում: Բայց ամեն ինչ սկսվում է ահա այն ծանոթությունից, որը ներկայացված է 1974 թվականին նկարահանված մուլտֆիլմում:

Մի օր Ռռռ-մյաու անունով առյուծիկը զբոսնելիս լսեց մի հրաշալի երգի ձայն և անմիջապես ընկերացավ այն Կրիայի հետ, ով հորինել էր այդ երգը: Նրանք միասին սկսեցին երգել այն ամեն հնարավոր տարբերակներով, իսկ հետո էլ Կրիան Առյուծիկին նստեցնելով իր մեջքին տարավ զբոսանքի: Երբ մութն ընկավ, ընկերները բաժանվեցին, բայց որոշեցին անպայման հանդիպել հաջորդ օրը, իսկ Կրիան էլ խոստացավ Առյուծիկի համար նոր երգ հորինել:

Ահա այսքանը, բայց երբ մուլտֆիլմն ավարտվում է, բոլորը զարմացած բացահայտում են, որ իրենք էլ արդեն անգիր գիտեն այդ հրաշալի երգը և այլևս երբեք այն չեն մոռանում: Իսկ երբ արևի ջերմ շողերն ընկնում են ինչ-որ մեկի դեմքին ու հաճելիորեն սկսում են խուտուտ տալ, նա քթի տակ սկսում է երգել.

Я на солнышке лежу,
Я на солнышко гляжу…
Все лежу и лежу
И на солнышко гляжу

Ավելի շատ մուլտֆիլմեր կարող ես դիտել այստեղ:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։