«ՇՆՉԻՐ, ՄԻ ՇՆՉԻՐ». ՄԱՇԱՆ ՈՒ ՄԻՇԱՆ


Դե հիմա արի ու մի ասա… Ուռռա՜… «Անիմակորդ» ընկերությունը մաշայասերներին է ներկայացնում «Մաշան և արջը» մուլտֆիլմի արդեն 22-րդ սերիան: Որքա՜ն էինք սպասել…

Եվ ուրեմն, ինչի՞ մասին է պատմում մուլտֆիլմի այս մասը: Միշկան պատահաբար հանդիպում է իր սիրելի «արջուհուն» և ի երջանկություն Միշայի, «արջուհին» ժամադրում է նրան: Միշայի աչքերը փայլում են ուրախությունից, իսկ նրա թափթփված տնակն էլ սկսում է մաքրությունից փայլել: Ամեն ինչ պատրաստ է ռոմանտիկ հանդիման համար: Պակասում է միայն… Մաշան: Դե նա իրեն երկար սպասել չի տա: Կգա ու կսկսվեն արկածները:

Թե ինչպես «զկռտոցացավով» վարակվեցին անտառի բոլոր բնակիչները և թե ինչպես է պետք պայքարել այդ զվարճալի երևույթի դեմ, կպատմի սիրելի մուլտսերիալի հերթական մասը, որը կոչվում է «Շնչիր, մի շնչիր»: Դե ինչ, շունչներդ պահեք ու սկսեք դիտել… Մաշան ու Միշան են եթերում: Միայն թե հանկարծ չզկռտաք…

«Մաշան ու արջը» մուլտֆիլմի բոլոր սերիաները կարող ես դիտել այստեղ:

Մեկնաբանություններ

«ՇՆՉԻՐ, ՄԻ ՇՆՉԻՐ». ՄԱՇԱՆ ՈՒ ՄԻՇԱՆ

log in

reset password

Back to
log in