facebook

ԱՂՑԱՆ ԱՐԵՎԱԾԱՂԻԿ


Անհրաժեշտ է

500 գր. խաշած hավի կրծքամիս
250 գր. մարինացված սունկ
Խաշած ձվի դեղնուց
Ձիթապտղի հատիկներ
Կարտոֆիլային չիփսեր
Աղ, սև պղպեղ
Հազարի թերթիկներ

Ինչպե՞ս պատրաստել

Նախ հավի կրծքամիսը և մարինացված սունկը համեմիր: Սա շերտավոր աղցան է, նախ ամանի մեջ դիր հազարի թերթիկները, ապա` հավի կրծքամիսը՝ պատված մայոնեզով: Սունկը լցրու հավի կրծքամսի վրա և կրկին պատիր մայոնեզով: Մնաց մի շերտ. դեղնուցը լավ մանրացրու և լցրու սնկի վրա, իսկ դեղնուցի վրա լցրու ձիթապտղի կտրատված հատիկները`որպես արևածաղիկի սերմեր: Կարտոֆիլային չիփսերն էլ աղցանի շուրջը դիր` որպես արևածաղիկի թերթիկներ:  Համոզված եմ, որ քեզ մոտ հրաշալի արևածաղիկ ստացվեց: Դե ժպտա…

Մեկնաբանություններ

ԱՂՑԱՆ ԱՐԵՎԱԾԱՂԻԿ