ՊԻՑՑԱ-ՍՐՏԻԿ


Անհրաժեշտ է

Պիցցայի լոշիկ
Տոմատի մածուկ
Երշիկ
Պանիր
Ձիթապտղի հատիկներ

Ինչպե՞ս պատրաստել

Ջեռոցը միացրու, իսկ մինչև տաքանալը անցիր գործի: Պիցցայի լոշիկը և երշիկները պետք է սրտաձև կտրել: Լոշիկի վրա քսիր տոմատի մածուկը, ապա երշիկներն ու ձիթապտղի հատիկները տեղավորիր: Մնաց պանիրը, քերիչով անցկացրու և լցրու պիցցայի վրա: Արդեն կարող ես դնել ջեռոցը և մոտավորապես 20 րոպեից պիցցա սրտիկը պատրաստ կլինի:  Գիտե՞ս, հենց այդպիսին է նաև քո սրտիկը, այդքան համեղ ու գեղեցիկ…

Մեկնաբանություններ

ՊԻՑՑԱ-ՍՐՏԻԿ

log in

reset password

Back to
log in