ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ - ՄԱՍ 1-ԻՆ

Անի Մաղաքյան Գլուխ առաջին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԺԱՄԻՆ Երևանյան դպրոցներից մեկում յոթերորդ դասարանի պատմության ուսուցիչը` ընկեր Համբարձումյանը, սեպտեմբերյան մի շոգ հինգշաբթի պատմում էր հեթանոսության մասին: [more]

ԽՈԶԻ ԴՆՉԻ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Անտառում խոզուկները երկուսն էին: Երկուսն էլ՝ քույր ու եղբայր թմբլիկ, չաղլիկ, վարդագույն, միայն թե նրանք աղվեսի պես սուր դունչ ունեին [more]

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՅԲՈՒԲԵՆ - ՄԱՍ 3-ՐԴ

Ահա և դասերն ավարտվեցին, առջևում նոր ուսումնական տարի է, և  բազմաթիվ փոքրիկներ առաջին անգամ դպրոց են գնալու՝ սպիտակ վերնաշապիկներով, գեղեցիկ [more]

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ - ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՅԱՐԱՆՈՒՄ

Մանկության կայարանում տեղ զբաղեցնելով Կյանքի գնացքում՝ մի՛ փորձեք անպայման տեղ գրավել պատուհանի մոտ: Տպավորությունը խիստ մակերեսային կլինի: Եվ բոլորովին կարևոր [more]

ԾԻԱԾԱՆ - ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ

Երգի հեղինակ՝ Լիանա Հարությունյան Երգում է Ծիածան խումբը Ծիրանի մի ճյուղ, մի դալար բարդի Խոսուն, նախշազարդ, հին խաչքարների, Ծուխը երդիկի հայոց օջախների Տունն է, [more]

ՀԱՄՈ՜Վ ՃՈՒՏԻԿ

Լսու՞մ ես՝ ինչպե՜ս է աղմկում փորիկդ, հը՜մ, հաստատ քաղցած է: Ուրեմն քեզ նորից օգնության կգան ձեռքերդ ու դուք միասին կպատրաստեք [more]

ՄԱՆԿԱԿԱՆ ՇՈԿՈԼԱԴԵ ԿՈԿՏԵՅԼ

Եվ այսպես, արևի աշխատանքային օրերը սկսված են... Իսկ դա նշանակում է, որ սառը հյութերի ու պաղպաղակների ժամանակն է: Եվ նրանց [more]

ՋԱՆՆԻ ՌՈԴԱՐԻ - ԱԼԻՍԱ ԳԼՈՐԻԿԸ

Հիմա ես քեզ կպատմեմ Ալիսա-Գլորիկի մասին: Ինչու՞ է կոչվում «Գլորի՞կ». Որովհետև նա շարունակ գլորվում ընկնում էր, շարունակ ու ամեն տեղ: Մի [more]

ԽԱՂԵՐ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ՀԱՄԱՐ

Գուշակիր` ով ես

խաղերՆախքան խաղը հաղորդավարը պետք է պատրաստի սոսնձվող թղթեր, որոնք հնարավոր կլինի կպցնել ճակատին: Թղթերը պետք է լինեն խաղի մասնակիցների քանակով:

Հաղորդավարը որոշում է խաղի թեման` կախված մասնակիցների հետաքրքություններից` կենդանիներ, մուլտֆիլմերի, ֆիլմերի կամ այլ ստեղծագործությունների հերոսներ, քաղաքական գործիչներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, մարզիկներ և այլն: Հետո հաղորդավարը թղթերի վրա մարկերով և հասկանալի ձեռագրով գրում է անուններ` ընտրված թեմայի համաձայն:

Օրինակ` եթե ընտրվել է «կենդանիներ» թեման, գրում է` ձի, առյուծ, փիղ, աքլոր, եթե ընտրվել է «շոու-բիզնեսի ներկայացուցիչներ» թեման, գրում է` Աստղիկ Սաֆարյան, Ֆիլիպ Կիրկորով, Մայքլ Ջեքսոն, Ջասթին Բիբեր և այլն: Իսկ եթե թեման այդպես էլ չեք կարողանում որոշել, ապա ավելի բարդ կստացվի խաղը, և հաղորդավարը թղթերի վրա կգրի տարբեր թեմաների վերաբերյալ անուններ:

Հասանք ամենակարևոր կետին. այժմ հաղորդավարը պետք է այդ թղթերը կպցնի մասնակիցների ճակատներին: Բայց մասնակիցը ոչ մի դեպքում չպետք է տեսնի, թե ինչ անուն է իր ճակատին, միայն կարող է տեսնել իր ընկերներինը: Խաղի նպատակը հետևյալն է. մասնակցիցներից յուրաքանչյուրը պետք է կռահի, թե ինչ է գրված իր ճակատին` հարցերի միջոցով: Նա սկսում է հարցեր տալ ընկերներին, որոնք պետք է անկեղծ պատասխանեն «այո» կամ «ոչ»:

խաղեր

Եթե հնչում է «ոչ» պատասխանը, հարցի իրավունքն անցնում է հաջորդ մասնակցին: Օրինակ, եթե մասնակիցներից մեկի ճակատին գրված է «Մայքլ Ջեքսոն», սկսում է հարցնել.  տղա՞ է, պատասխանում են  «այո», երգի՞չ է` «այո» , ռու՞ս է` «ոչ»: Եվ հարցի իրավունքն անցնում է իր հարևան մասնակցին: Այսպես շարունակվում է խաղը` մինչև բոլորը չբացահայտեն իրենց «դերերը»: Իսկ բարձր տրամադրությունը հաստատ ապահովված է:

Կերակրում ենք «կույրերին»

Մասնակիցները բաժանվում են զույգերի՝ աղջիկ և տղա: Յուրաքանչյուր զույգ նստում է դեմ դիմաց դրված աթոռների վրա: Հաղորդավարը բոլոր մասնակիցների աչքերը փակում է: Զույգերից աղջկան տալիս է մեկ աման պաղպաղակ և փոքրիկ գդալ, իսկ տղայի ձեռքերն էլ կապում է: Այսպիսով, վարողի հրամանով սկսվում է խաղը. աղջիկները փորձում են կերակրել տղաներին և այն զույգը, որ առաջինը  կվերջացնի տղային կերակրելը, կճանաչվի հաղթող: Բայց թե որքան ծիծաղելի տեսք կունենան վերջում տղաները, կարող եք ինքներդ պատկերացնել:

 Գուշակիր «աստղին»

խաղ

Նախ բոլոր մասնակիցները փոքրիկ թղթերի վրա գրում են հայտնի երգիչների կամ երգչուհիների անուն-ազգանուններ և գցում հատուկ արկղի մեջ: Որից հետո յուրաքանչյուր մասնակից մոտենում է ու արկղից հանում մի պատահական թուղթ: Եվ թղթի վրա ինչ անուն գրված լինի, մասնակիցը պետք է երգի այդ երգչի երգերից որևէ մեկը ու նմանակի նրան, իսկ մնացածը պետք է գուշակեն: Խաղի վերջում անցկացվում է քվեարկություն և ընտրվում է լավագույն մասնակիցը, որին կարելի է և պարգևատրել մեկ համբույրով` խնջույքի «հերոսի» կողմից:

Զում-Բում

Մասնակիցները նստում և շրջան են կազմում: Առաջին մասնակիցը նայում է իրենից աջ նստածին և ասում է «զում», վերջինս ունի երկու տարբերակ` նա կարող է իրենից աջ նստածին նայել և ասել «զում», բայց կարող է նաև
պտտվել իրենից ձախ նստածին և ասել «բում»: Պետք է շատ արագ խաղալ: Ընթացքում ո’ր մասնակիցը շփոթվի կամ դանդաղի, դուրս է գալիս խաղից: Իսկ խաղը շարունակվում է` մինչև մնան երկուսը: Խաղն այնքան հեշտ չէ, որքան պատկերացնում ես, հատկապես նրանց համար, ովքեր այնքան էլ արագ չեն կողմնորոշվում՝ որն է աջը, որն է ձախը:

Մնջախաղ

Բոլոր մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Առաջին խումբը որոշում է ինչ-որ բառ, օրինակ` մեքենա, և ասում հակառակորդ խմբի անդամներից մեկին: Վերջինս պետք է առանց խոսելու, ժեստերով ցույց տա տվյալ բառը իր խմբի անդամներին: Գուշակելուց հետո, իրենք են մտածում մի բառ և ասում մյուս թիմի մասնակցին: Եթե խմբի անդամները երեք անգամ սխալվում են ու այդպես էլ չեն գուշակում, ոչ մի միավոր չեն ստանում: Եթե ձեզ պարզ ու ձանձրալի թվա այս խաղը, կարող եք բարդացնել և ոչ թե բառ, այլ որևէ արտահայտություն մտապահել:

Հաճելի խաղային ու շա՜տ բարձր տրամադրություն ենք մաղթում քեզ և քո հյուրերին… Իսկ մինչև հասցնեք խաղալ այս խաղերը մենք ձեզ կներկայացնենք նոր ու նույնքան զվարճալի խաղեր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Միացեք մեզ
  
Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????