facebook

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ


Ինչպես մարդիկ, այնպես էլ թռչունները ձմռանը ցրտից պաշտպանվելու կարիք ունեն: Այդ պատճառով թռչունների որոշ տեսակներ, թողնելով իրենց հայրենիքը, չվում են տաք երկրներ` կեր հայթայթելու և ցրտից խուսափելու համար:

Հիմնականում չվում են միջատակեր թռչունները, քանի որ եթե սերմնակեր թռչունները կարող են կեր գտնել, ապա միջատակերների դեպքում դա անհանար է, չէ՞ որ ձմռանը միջատ գտնելն այնքան էլ հեշտ չէ:

Չվող թռչուններից է ծիծեռնակը: Կան նաև ցրտադիմացկուն տեսակներ, որոնք ամբողջ տարին մնում են իրենց հայրենիքում: Այդպիսի թռչունները կոչվում են նստակյաց: Նստակյաց թռչունները շատ տաքարյուն են, մարմնի միջին ջերմությունն էլ 41 աստիճան է: Տեսակներ էլ կան, որոնք չեն հեռանում իրենց հայրենիքից, եթե ձմեռն այնքան էլ ցուրտ չի լինում, իսկ ցրտաշունչ ձմռան դեպքում նրանք տեղից տեղ են թռչում, այդպիսիններն էլ կոչվում են քոչվոր թռչուններ, որոնցից են` փայտփորիկը, կարմրակատարը… Թռչունների որոշ տեսակներ էլ համարվում են և’ նստակյաց, և’ քոչվոր, ինչպես օրինակ վայրի աղավնիները:

Ահա այսքանը: Այսուհետև մենք միշտ կտարբերենք թռչունների տեսակները և կիմանանք, թե նրանցից ով է պատրաստվում ձմեռային ճամփորդության:

Տիգրանուհի Թասլակյան

Մեկնաբանություններ

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

log in

reset password

Back to
log in