ՄԵՐ ԲԱՆԱԿԸ ԱՐԴԵՆ 20 ՏԱՐԵԿԱՆ Է


Ահա և մեր բանակը դարձավ 20 տարեկան… Ուռռռա՜… Մեր բանակն արդեն մեծ տղա է, խելոք և շաաաատ ուժեղ: Մեր բանակի յուրաքանչյուր զինվոր մեր հպարտությունն է, իսկ նրանց ուժն էլ՝ մեր ապահով մանկությունը: Մեր զինվորների ուժեղ ուսերին է ամենամեծ պարտականությունը` Հայրենիքի պաշտպանությունը: Եվ մեր Հայաստանը իր հզոր բանակով ու իր քաջ զինվորներով անպարտելի է:

Սիրելի զինվորներ, մենք ձեզ մաղթում ենք խաղաղ ծառայություն, ուժ, ամուր կամք և բարձր տրամադրություն, չէ՞ որ այսօր ձեր տոնն է և հարկավոր է այն շատ ուրախ անցկացնել:

Թող երկինքը ձեր գլխավերևում լուսավոր ու խաղաղ լինի, ձեր սովորած հմտություններն էլ միայն զինավարժությունների ժամանակ ձեզ հարկավոր լինեն:

Իսկ 2 տարին, չմտածե՜ք, այնքան աննկատ կանցնի, որ կարոտը չի էլ հասցնի հիշեցնել իր մասին: Եվ հետո, չէ՞ որ ես էլ ձեզ հետ միասին ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը:

Այնպես որ, հավսար, զգաստ, հավասարությունը դեպի… Հզոր Հայաստան:

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։