Ազնիվ Մոծակի Խոսք

Մեր Մասին | Կանոններ | Հարցեր | Նախագծեր | Խորհուրդներ
Մանկական ժամանցային կայք

ՄԵՐ ԲԱՆԱԿԸ ԱՐԴԵՆ 20 ՏԱՐԵԿԱՆ Է

Մեր բանակն արդեն 20 տարեկան էԱհա և մեր բանակը դարձավ 20 տարեկան… Ուռռռա՜… Մեր բանակն արդեն մեծ տղա է, խելոք և շաաաատ ուժեղ: Մեր բանակի յուրաքանչյուր զինվոր մեր հպարտությունն է, իսկ նրանց ուժն էլ՝ մեր ապահով մանկությունը: Մեր զինվորների ուժեղ ուսերին է ամենամեծ պարտականությունը` Հայրենիքի պաշտպանությունը: Եվ մեր Հայաստանը իր հզոր բանակով ու իր քաջ զինվորներով անպարտելի է:

Սիրելի զինվորներ, մենք ձեզ մաղթում ենք խաղաղ ծառայություն, ուժ, ամուր կամք և բարձր տրամադրություն, չէ՞ որ այսօր ձեր տոնն է և հարկավոր է այն շատ ուրախ անցկացնել:

Թող երկինքը ձեր գլխավերևում լուսավոր ու խաղաղ լինի, ձեր սովորած հմտություններն էլ միայն զինավարժությունների ժամանակ ձեզ հարկավոր լինեն:

Իսկ 2 տարին, չմտածե՜ք, այնքան աննկատ կանցնի, որ կարոտը չի էլ հասցնի հիշեցնել իր մասին: Եվ հետո, չէ՞ որ ես էլ ձեզ հետ միասին ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը:

Այնպես որ, հավսար, զգաստ, հավասարությունը դեպի… Հզոր Հայաստան:

Անահիտ Ալեքսանյան


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:




Կարդացեք նաև