ՍԱՍՈՒՆՑԻ ՀՐԱՇՔ ՓՈՔՐԻԿԸ

ՄանեԵրկու տարի առաջ համացանցում հայտնվեցին մի փոքրիկ «խուճուճիկ» աղջկա տեսահոլովակները: Երբ ուրիշ փոքրիկներ այդ տարիքում դեռ նոր խոսել են սկսում, Մանեն իր մանկական հրաշք ձայնով արդեն երգեր էր երգում ու սիրողական տեսահոլովակներ պատրաստում մայրիկի հետ: Ծանոթանանք այս փոքրիկ  աղջկա հետ ու պարզենք, թե ինչպես նա հայտնվեց համացանցում:

Մանեն հինգուկես տարեկան է: Նա ծնվել է Երեւանում, բայց երբ ինն ամսական էր, նրա ընտանիքը տեղափոխվեց  Բեյրութ: Բեյրութ  տեղափոխվելուց հետո Մանեն դեռ չի հասցրել այցելել Հայաստան: Մանեի մայրիկը՝ Շաղիկը, պատմում է, որ նրա ամենասիրելի զբաղմունքը ընթերցանությունն է: Խաղալիքներով չի խաղում, այլ ամբողջ օրը կարդում է: Նա հեքիաթներ կարդում էր անգամ այն ժամանակ, երբ դեռ տառերը չգիտեր: Փորձու՞մ եք պատկերացնել, թե ինչպես: Մանեի մայրիկը հավերժացրել է նաև այդ ուրախ տեսարանը: Մանեն կարդում է առանց կարդալու…

Հիմա Մանեն արդեն գիտի ոչ միայն բոլոր տառերը, այլև նոտաները ու հաճախում է դաշնամուրի դասընթացի: Նաև շատ է սիրում նկարել ու այցելել նկարչական ցուցահանդեսներ: Մանեն ու նրա մայրիկը բաց չեն թողնում համարյա ոչ մի ցուցահանդես ու թատերական ներկայացում:
Մանեի նկարչական տաղանդը

Մանեի նկարչական տաղանդը

Իսկ երաժշտական ընդունակություններ Շաղիկը Մանեի մոտ նկատել է դեռ շատ փոքր հասակից: Երբ երեք տարեկան էր, երգեց Բեյրութի Վանա ձայն ռադիոկայանի մանկական հաղորդման ընթացքում, հետո պարզվեց, որ Մանեի երգը մասնակցում է մրցույթի և 3-5 տարեկան երեխաների անվանակարգում ստացավ առաջին մրցանակ:

Մանեն կատարում է իր մայրիկի հեղինակային երգերը: Առաջին երգը արձանագրել են, երբ դեռ երեքուկես տարեկան էր:  Մանեն նաև հայրենասիրական երգեր է կատարում, որոնցից ամենահայտնին թերևս «Սասունցի աղջիկ» երգն է: «Սա հատուկ գրել եմ իր համար, քանի որ Մանեն ծագումով Սասունից է և մեկ երգ՝ Հայաստանի երեք խորհրդանշանների մասին, սա էլ գրել եմ, որ երգի միջոցով դյուրին սովորի, թե որոնք են մեր խորհրդանաշանները: Իսկ մյուս երգերն ավելի մանկական են, իր հետաքրքրություններից ելնելով, ինքն ինչի մասին որ ուզել է, ես փորձել եմ գրել, օրինակ շնիկի, տիկնիկի, Բարեկենդանի եւ այլն»,-պատմում է Մանեի մայրիկը:

Մանեն ու մայրիկը

Մանեն ու մայրիկը

Երբ Մանեին հարցնում են, թե ինչ է դառնալու, երբ մեծանա, բոլոր փոքրիկ երեխաների պես նա էլ ամեն անգամ տարբեր-տարբեր պատասխաններ է տալիս այս հարցին՝ կախված նրանից, թե հենց այդ պահին նրան ինչն է դուր գալիս: Մանեի մայրիկն էլ չի պատկերացնում, թե ինչ մասնագիտություն կընտրի Մանեն, երբ մեծանա, պարզապես ամեն ինչ անում է, որ իր բալիկը կատարյալ կրթություն ստանա:

Եվ, իհարկե, ամենակարևորն այն է, որ ապրելով հայրենիքից հեռու, Մանեն ջերմորեն սիրում է իր հայրենիքը: Մանեի համար Հայստանը հեքիաթային երկիր է, ուր կա այն,  ինչ չկա Բեյրութում՝ ձյուն, ծառեր, պարտեզներ, կենդանիներ: Նա իր համար նկարել է երազային Հայաստան: «Իսկ Հայաստանը վերն է, քանի որ հոն օդանավով միայն կարող ենք գնալ»,- ասում է Մանեն: Հայաստանին էլ ցանկանում է ամենալավ բաները, իսկ մեր բանակին՝ քաջ զինվորներ:

Մենք էլ Մանեին հեքիաթային մանկություն ենք մաղթում և իր պես լուսավոր ու պայծառ երգեր: Չէ՞ որ մեր հայրենիքը հզոր է նաև այսպիսի հրաշք սասունցի փոքրիկներով…

Անահիտ Ալեքսանյան

3 մոծաբանություն ՍԱՍՈՒՆՑԻ ՀՐԱՇՔ ՓՈՔՐԻԿԸ

  • աննա ասում է

    Իսկապես հրաշալի փոքրիկ է: Կգնահատեմ ձեր կայքի մոտեցումը: Հուսանք այսպիսի փոքրիկներին անդրադառնալու մոտեցումը ավադնույթ կդարձնեք: Աշխարհով մեկ սփռված ենք, ամենը չեն, որ դրսում կարողանում են հայ մնալ, պահպանել լեզուն, դեռ մի բան էլ ավելին՝ ստեղծագործել հայերեն: Շնորհակալություն հաճելի նյութի համար:

    • mocak ասում է

      Իհարկե, հարգելի Աննա, մենք միշտ պատրաստ ենք աջակցել բոլոր տաղանդավոր փոքրիկներին ու սիրով անդրադառնում ենք նրանց հաջողություններին:

  • Ղազարոս ասում է

    Այո, մեր փոքրիկները շաաաատ տաղանդավոր են: Կեցես Մանե ջան քեզ նորանոր բարձունքներ եմ ցանկանում:
    Իսկ ձեր համացանցին բարգավաճում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Միացեք մեզ
  
Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????