ՄԱԹԻԼԴԱ – ՀՐԱՇԱԳՈՐԾ ԱՂՋԻԿԸ


1 share

Յուրաքանչյուրիս մեջ ինչ-որ մի անկյունում կա այն ուժը,

որով կարող ենք փոխել աշխարհը:

Այս փոքրիկ հրաշագործին երևի շատերն էին նախանձում, չէ՞ որ ով չէր ցանկանա այսպիսի ուժի տիրապետել ու միայն հայացքով կարողանալ իրեր տեղաշարժել: Բայց Մաթիլդայի գերբնական ունակություններն միայն դրանով չէին սահմանափակվում: Ամեն օր նա շարունակում էր զարմացնել իրեն շրջապատողներին, շատերը հիանում էին նրանով, շատերը չարախոսում, միայն Մաթիլդայի ծնողներն էին միանգամայն անտարբեր իրենց փոքրիկ աղջկա հանդեպ: Գրեթե ծննդյան օրվանից Մաթիլդան ստիպված էր ամեն ինչ անել ինքնուրույն և արդեն երեք տարեկանում 30 տարեկան մարդկանցից շատ ավելի բան գիտեր:

Matilda-matilda-31933935-1200-775

Այն ամենը, ինչ ցանկանում էին Մաթիլդայի ծնողները իրենց աղջկանից ազատվելն էր: Ի ուրախություն նրանց՝ Մաթիլդան սկսում է դպրոց հաճախել, և հենց այստեղ էլ բացահայտվում են նրա բոլոր տաղանդները: Թե ինչ արկածների մեջ է ընկնում Մաթիլդան և թե ինչ «օյիններ» է խաղում դպրոցի սարսափելի տնօրենի հետ, կիմանաք՝ դիտելով ֆիլմը:

Մաթիլդա ֆիլմը նկարահանվել է 1996 թվականին: Ֆիլմի ռեժիսորը հանրահայտ դերասան Դեվի դե Վիտոն է, ով, ի դեպ, Նաև Մաթիլդայի հայրիկի դերակատարն է: Իսկ գլխավոր հերոսուհու դերը կատարում է փոքրիկ դերասանուհի Թարա Ուիլսոնը:

Դե ինչ, Մաթիլդայի հետ միասին բացենք հրաշալի մանկակական ֆիլմերի մեր հավաքածուն:


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։